17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը որդեգրել է լարվածության աճի գործելակերպ՝ ոչ միայն ԼՂ–ի, այլեւ ՀՀ–ի նկատմամբ նոր ագրեսիա ծավալելու համար. ԱԳՆ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական ապատեղեկատվության վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշվում է.«Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթական հաղորդագրությունը, իբրեւ թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով եւ որ իբրեւ թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի […]

Այն, ինչ փորձում է անել ԱՄՆ-ն, խաղաղությունը հեշտացնելն է. ուզում ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք. Լուիս Բոնո

Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։ Լուիս Բոնոն Երևանում հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը. Ձեր առաջին այցը […]

«Եթե Արցախից այս դիրքորոշումը չխմբագրեն, ապա կարձանագրվի, որ ՀՀ իշխանության առաջ մղվող` Արցախի հանձնման գործընթացը լիակատար աջակցություն ունի Արցախի իշխանությունում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի պետնախարարը հայտարարում է, թե «ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել և հակառակը, համոզված եմ, որ Երևանը, երբ հարցը վերաբերվում է Արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»: […]

Կառավարության խոստումներն իրականություն չեն դառնում. «Ժողովուրդ»

Ավելի քան երեք տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը փորձում է Վրաստանի Փոթիի եւ Ռուսաստանի Կովկաս նավահանգիստների միջեւ լաստանավային բեռնափոխադրումներ կազմակերպել, որը պետք է այլընտրանք դառնա մշտապես ծանրաբեռնված Վերին Լարսի անցակետին։ Լաստանավեր ձեռք բերելու կառավարության մտադրության մասին առաջին անգամ դեռ 2019-ի նոյեմբերին Ազգային ժողովում հայտարարել էր տարածքային կառավարման եւ զարգացման նախկին նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս երեք […]

«Հայաստանի կառավարիչներին չի՛ հաջողվի իրականացնել այն գաղափարները, որոնք հիմա նրանք փորձում են իրականացնել». Սերժ Սարգսյան

«Ինձ հաճախ են հարցնում, թե երբ եմ գիրք կամ մեմուարներ գրելու, միշտ պատասխանում եմ՝ մոտ ժամանակներս չեմ պատրաստվում հուշեր գրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ես ժամանակի սղության խնդիր ունեմ: Հատկապես հիմա, չեմ կարծում, որ դրա ժամանակն է, հիմա շատ ավելի կարևոր մտահոգություններ կան և այդ ուղղությամբ պետք է մտածել»,-«Բանակցային […]

Միջազգային ներկայությունն անհրաժեշտություն է ԼՂ-ում և Լաչինի միջանցքում. Արմեն Գրիգորյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի