23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. «ժողովուրդ»

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 18-ին դուստրերի հետ այցելել էր Իրան՝ մասնակցելու «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»: Աննա Հակոբյանը սոցցանցերում ջանք ու եռանդ չէր խնայում, պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում, որպեսզի ցույց տա, թե ինչ «ջերմ» մթնոլորտում է անցել իր՝ Թեհրան այցը, ինչպիսի լավ ընդունելության է արժանացել այնտեղ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ոչ՛ տեղի հայ համայնքը, […]

Փորձել են «կոնտակտի դուրս գալ», բայց մերժվել են. «Փաստ»

«ՀՀ օրվա իշխանությունները վերջին 4,5 տարվա ընթացքում առաջնային գործը, որ արել են, եղել է ՀՀ նախկին իշխանություններին և նրանց ներկայացուցիչներին թիրախավորելն ու անվանարկելը։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև իշխանության մյուս ներկայացուցիչները ևս այս ամբողջ ընթացքում մշտապես ցեխ են շպրտել նրանց ուղղությամբ, ավելին՝ ներկայում էլ շարունակում են։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, արտաքին ճակատում ստեղծված բարդագույն իրավիճակով […]

ՔՊ դռնփակ նիստում որոշում կայացվեց. Վահան Նարիբեկյանը կհեռանա. «Ժողովուրդ»

Ազգային ժողովում երեկ կայացած Քաղաքացիական պայմանագիր խմբակցության փակ նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ պատգամավորների օգնականները պարգևավճար չեն ստանա, թեման կփակվի, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հրաժարական կտա։ Armlur.am-ը գրել էր, որ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դռնփակ նիստ է անցկացնում Ազգային ժողովում։ Գրել էինք, որ նիստի հիմնական թեման խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և քարտուղար Արթուր […]

Խաղաղության քողի տակ Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգը շարունակում է պարտություն պարտադրել բանակին. 168.am

168․am-ը գրում է․ Բանակի օրվան ընդառաջ՝ հունվարի 27-ին, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ փիլիսոփայել է խաղաղություն ասվածի շուրջ, թե «խաղաղությունն Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ, այն ընդամենը նպատակ է, պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի նպատակ»: Այնուհետ Հակոբյանը շարունակել է՝ ««խաղաղությունը «չի լինում», խաղաղությունը «անում են»», և, որ խաղաղությունը հետևանք […]

Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հայերին «խեղդելու» հարցում. եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ընթացքում: Նախ մատենավարը ներկայացրեց […]

ՀՀ ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի վրա հարձակումների կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խորը մտահոգությունն է հայտնել Երուսաղեմի քրիստոնեական հաստատությունների դեմ բռնությունների վերջին գործողությունների կապակցությամբ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Մենք խորապես մտահոգված ենք բռնությունների և վանդալիզմի վերջին գործողությունների կապակցությամբ՝ ուղղված Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանին և Հին քաղաքի հայ բնակիչներին»: Ավելի վաղ Երուսաղեմի Հայոց […]

Երբ քեզ վրա հող էին լցնում կանգնել էի փոսում, չէի թողնում քարեր ընկնեն քեզ վրա. զոհված զինծառայողի հոր նամակը որդուն

Զոհված Դավիթ Գիշյանի հայրը` Բարսեղ Գիշյանը նամակ է հրապարակել` ուղղված որդուն։ ՆԱՄԱԿ ԶՈՀՎԱԾ ՈՐԴՈւՍ ․․․ քո և ծնունդը տեսա և մահը։ Մի երջանիկ օր ծննդատանը բժիշկը ներս կանչեց, որ քեզ՝ իմ նորածին որդուն տեսնեմ։ Մի օր էլ, երբ 19 տարեկան էիր, ներս կանչեցին, որ քո զոհված մարմինը ճանաչեմ։ Այդ անիծյալ դուռը հենց որ բացեցին, դու […]

Արցախի մասով պետք է շտապել, որպեսզի գոնե լուծման ենթակա հարցերը օպերատիվ կարգավորում ստանան. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում 10հզ.-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ: Արցախի օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ առաջիկայում սոցիալական ծանր վիճակի մեղմացմանն ուղղված ծրագրեր է գործի դնելու: Սոցիալ-տնտեսական առումով ևս Արցախում բազմաթիվ խնդիրներ կան` գործազրկությունից, կոմունալ վճարներից մինչև վառելիքի ճգնաժամ և Արցախը միայն իր ռեսուրսներով, բյուջեի վերաբաշխումներով խնդիրը […]

Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Այս մասին հայտնում են ՊՆ -ից։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի