22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ի՞նչ սպասումներ և խնդիրների լուծման ձևեր ձևավորեց այս ասուլիսը, բացի թուլանալուց և հաճույք ստանալուց». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ասուլի՞ս, թե՞ պսևդոասուլիս»

Թե քաղաքական, թե անվտանգային տեսանկյունից խաղաղության առաջարկով ցեղասպանություն ու պատերազմ կանխողը՝ ազգային, պետական ժողովրդագրական, գենոֆոնդային, մշակութային, քաղաքական և ազգային անվտանգության N 1 սպառնալիք է, որը կտրականապես անհամատեղելի է պետության կառավարման հետ: Սա, թե քաղաքական, թե անվտանգային կանոն է: Ինչո՞ւ, որովհետև ողջ մասնագիտական և քաղաքական կարիերայի ընթացքում պսևդոիրականությունը ներկայացրել է որպես իրականություն, իսկ հիմա էլ պսևդոքաղաքականությունը ներկայացնում է որպես պետական քաղաքականություն, իսկ խաղաղասիրությունը, որպես քաղաքական մտքի արգասիք:

Այս տեսանկյունից, չկա հարց, որի պատասխանը նա չունի, առավել ևս, երբ պատասխանը հետապնդում է ոչ թե սեփական պատասխանատվության, լուծում պահանջող քաղաքական իրողությունների և դիրքորոշումների հայտնման, այլ դրանց օգնությամբ և բառակույտերով մաքրվելու, անմեղ երևալու և այլոց մեղսագրելու առաքելություն:

Չասեք, թե սա անփորձության, չգիտակցվածության, անտեղյակության արդյունք է: Սա վեր նշված երևույթների միտումնավոր ձևախեղման և սննկացման հստակ առաքելություն է, որովհետև բոլոր բառերից, ձևախեղումներից և մանիպուլյացիաներից հետո, մնում է քողարկված գործողությունը իր չոր արդյունքով ու նստվածքով, այն է՝ պետությունը վերածել պսևդոպետության և դա անել հաստ շղարշներով, բայց խաղաղասիրությամբ մատաղ անել բոլորին և ամենը բացի սեփական իշխանությունից:

Ռեալ պոլիտիկի տեսանկյունից և շղարշից դուրս քաղաքական տուպիկի մեջ է, վախը կոծկել այլևս չկարողացող ամբողջական տուպիկի, 5-րդ շարասյուններ ման եկող ու ոչ մի կերպ չգտնող տուպիկի, բայց սեփական քաղաքական տուպիկը և պսևդոաշխատանքը ներկայացնում է, որպես աշխատանք և լղոզում մի ողջ երկրի անցյալի ու ապագայի վրա:

Հ.Գ. Չեմ խոսում նրա մասին, որ պետության լիդերի ասուլիսը պետք է ձևավորի հանրային սպասումներ և խնդիրների լուծման մարտավարություններ:

Հարց. ի՞նչ սպասումներ և խնդիրների լուծման ձևեր ձևավորեց այս ասուլիսը, բացի թուլանալուց և հաճույք ստանալուց»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ