23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե դավաճանների փոխարեն նորմալ իշխանություններ ունենայինք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Եթե դավաճանների փոխարեն նորմալ իշխանություններ ունենայինք.   1. ОРТ-ն, РТР-ը, CNN-ը, BBC-ն, Al Jazeera-ն և այլ առաջատար լրատվամիջոցները արդեն կաղաղակեին Արցախի կյանքի ճանապարհը փակած ադրբեջանցի էկոլոգ-դիվերսանտների տեռորիստական ակցիայի մասին: 2. Տարբեր երկրներ և հատկապես Ռուսաստանը` քաղաքական ճնշումներ կգործադրեին Ադրբեջանի վրա: 3. ՌԴ խաղաղապահ առաքելությունը […]

Ադրբեջանն ընդամենը ճանապարհ է բացում Արցախի հայաթափման և ամբողջական վերահսկողության համար. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ադրբեջանը փորձելու է այնպիսի ծանր իրավիճակ ստեղծել, որի պայմաններում հայաստանյան իշխանությունները մարդկանց համոզելու են, որ ճիշտը ադրբեջանական վերջնագրերին համաձայնվելն է։   Բայց իրականությունն այն է, որ Ադրբեջանից հնչող կամ ուրվագծվող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու։   Ադրբեջանն ընդամենը ճանապարհ է բացում Արցախի […]

Իմ ժողովրդի համար անցած մի քանի տարիները հեշտ չէին. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին ելույթիս հայերեն թարգմանությունը   «Հարգելի’ գործընկերներ,   Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս ընկերներին՝ «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և […]

«Զարթոնք»-ը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ

Միջազգային կառույցների և պետությունների քաղաքական ճնշումների բացակայության պայմաններում, Արցախը սնուցող միակ զարկերակը փակելու գործի հաջողումը ադրբեջանական իշխանության կողմից համարվելու է ցեղասպանության արտոնություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» կուսակցությունը»: Հայտարարության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կապն ապահովող միակ միջանցքը փակելու և հումանիտար աղետին ձգտող ադրբեջանական նենգ քայլը հերթական անգամ ապացուցում է, որ՝ […]

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ ու ազատ տեղաշարժը

Թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոնը։ «ԵՄ–ն կոչ է անում ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության։ Նման սահմանափակումները զգալի մարդասիրական խնդիրներ են ստեղծում տեղի բնակչության համար։ ԵՄ–ն մտահոգված է նաև Ադրբեջանի կողմից դեպի Ղարաբաղ գազամատակարարման դադարեցման մասին հաղորդագրություններով»,–գրել է […]

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

«Ֆրանսիան կոչ է անում առանց որեւէ պայմանի վերսկսել Լեռնային Ղարաբաղի մատակարարումը Լաչինի միջանցքով ՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,-նշվում է հաղորդագրության մեջ: Փարիզում նաեւ հիշեցրել են «հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտության մասին, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»: «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտի եւ բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով», […]

Ադրբեջանցին ուր, բնապահպանությունն ուր. Թինա Կանդելակի

Հայտնի հեռուստահաղորդավարուհի, «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը։ «Չարը միշտ ոչխարի դիմակի տակ է թաքնվում: Վերջին տարիներին այդ դիմակը բազմաթիվ կազմակերպությունները, մարդիկ եւ հիմնադրամներն են, որոնք իրենց բնապահպաններ եւ մարդու իրավունքների համար պայքարողներ են անվանում: Նրանք հարձակվում են մարդկանց, քաղաքների […]

120 հազար հայ գտնվում է մահվան վտանգի առջեւ: Մի՛ լռեք. Էլինա Ջանիբեկյան

«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը: «Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հերթական անգամ փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 24 ժամից ավել է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» փակ են պահում ճանապարհը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի