22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սուտի գողականների» ու «իսպանական ամոթի» մասին․ «Փաստ»

Փաշինյանի գլխավորությամբ քպականները ինչպես ատելության ու թշնամանքի գեներացման հիման վրա իշխանության եկան, այնպես էլ ատելության ու թշնամանքի գեներացման միջոցով շարունակում են կառավարել։ Ավելի ստույգ՝ ավիրել: Այս գործում «ավանգարդ» դիրքերում են նաև իշխանական պատգամավորները, որոնք ոչ միայն անընդհատ անհեթեթություններ են դուրս տալիս, այլև հակված են վիրավորանքների, ատելության խոսքի ոչ կոռեկտ բառապաշարի օգտագործման։

Չնայած զարմանալի չէ, քանի որ այդ մարդիկ ընդունակ չեն բովանդակային քննարկումների մեջ մտնել կամ փաստերի հիման վրա կոնկրետ վերլուծություններ կատարել, իսկ երբ ընդդիմախոսներն իրենց ինտելեկտուալ կարողություններով գերազանցում են (այսօր քպականների ցանկացած ընդդիմախոս հաստատ «կիլոմետրերով» գերազանցում է) իշխանական պատգամավորներին, ապա նրանց այլ տարբերակ չի մնում, քան վիրավորանքների ու մեղադրանքների անցնելը։ Մյուս կողմից էլ, իրենց իսկ բառապաշարով ասած, Նիկոլի «ուսապարկերի» այսպիսի վարքագիծը պայմանավորված է իրենց քաղաքական առաջնորդ Փաշինյանի խրախուսմամբ։ Եվ պատահական չէ, որ անգամ նրա ներկայությամբ էր ԱԺ-ում քաշքշուկ ու ծեծկռտուք տեղի ունենում։ Այսինքն, եթե Փաշինյանը դատապարտեր իշխանական պատգամավորների սանձարձակ պահվածքը, ապա փողոցից խորհրդարանում հայտնվածներն ո՞վ էին, որ չենթարկվեին իրենց «շեֆին»։

Մյուս կողմից էլ՝ այս տիպի միջադեպերի միջոցով փորձ է կատարվում մարդկանց ուշադրությունը շեղել առկա ծայրահեղ ծանր իրադրությունից։ Դրան է միտված նաև այն գործելակերպը, որ որոշ պատգամավորներ փորձում են անհեթեթ հայտարարություններով անլրջացնել իրավիճակը՝ հաճախ դառնալով զավեշտի առարկա։ Ու իրավիճակի «բացառիկությունը» դրսևորվում է նրանով, որ եթե Արցախյան պատերազմից ու փաշինյանական խայտառակ պարտությունից հետո իշխանական պատգամավորներն անցել էին ընդհատակ ու «մկան ծակին հազար թուման էին տալիս», ապա հիմա ոչ միայն ընդհատակից դուրս են եկել, այլև տեսախցիկների առաջ իրենց այնպես են պահում, կարծես թե ոչ մի արտառոց երևույթ տեղի չի ունեցել, և իրենց իշխանության օրոք չէ, որ Արցախն ու Հայաստանը տրորվում են հակառակորդի ոտքերի տակ։

Եթե մի փոքր արժանապատվություն ունենային, ապա այդ մարդիկ գլխիկոր կշրջեին ու չէին կարողանա մարդկանց աչքերի մեջ նայել, բայց, ինչպես քանիցս համոզվել ենք, ամոթ հասկացությունը նրանց խորթ է։ Հնարավոր է՝ նրանք նույնիսկ ծանոթ չեն այդ բառին: Առավել ևս՝ «իսպանական ամոթ» հասկացությանը, որը զգում են մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց փոխարեն: Հասկանալի է, որ ընդդիմության հիմնական խնդիրը հարցադրումներ կատարելն ու իշխանությունների բացթողումները մատնանշելն է, իսկ իշխանությունից հասնում է դրանք գլխիկոր լսելն ու, եթե չեն հեռանում, գոնե այդ քննադատություններից դասեր քաղելը: Բայց չէ, նրանք ամենագետ են, նրանց «պագոնները կընկնեն», եթե ընդդիմության դիտարկումները կյանքի կոչեն։ Նրանք ոչ միայն չեն կարողանում համակերպվել իրենց թերացումների բարձրաձայնման հետ, այլ նույնիսկ մուննաթ են գալիս ուրիշների վրա և մեղադրանքներ հնչեցնում։

Ավելին, այնպիսի բառապաշարով են հակադարձում, որ բակերի «բեսեդկաներում» երբեմն կամաչեին՝ մտածելով, թե գուցե այդ պահին կանայք ու երեխաներ անցնեն այդտեղով: Ազգային ժողովի լիագումար և հատկապես մշտական հանձնաժողովների նիստերում իշխանական պատգամավորներից շատերն իրենց «կիսագողականի» պես են պահում։ Միանգամից աքլորանում, բորբոքվում են, սանձարձակ պահվածք դրսևորում ու սկսում են քրեական ենթամշակույթին բնորոշ բառապաշարով հաշիվ պահանջել։ Հայտնի անձի խոսքերի հանգվույն անգամ ուզում ես հարցնել՝ հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական։ Ներողություն՝ «սուտի գողական»…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ