23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Երբ դուք հանկարծ մեր ժամանակն ունենաք, մենք կարող ենք այլևս չլինել այստեղ»․ Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ պաշտոնական Մոսկվան պիտի կայացնի քաղաքական որոշում

Ես չեմ ամաչում շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը։ Միևնույն ժամանակ Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի Դաշնությունից և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմից ակնկալիքներին՝ նշելով ավելի կտրուկ գործողությունների անցնելու անհրաժեշտությունը։ «Ես գիտեմ, որ ավելի կտրուկ գործողությունների կարիք կա և այդ գործողությունների […]

Արցախցիներն այս անգամ էլ են դիմակայելու արհավիրքներին, ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական. Սերժ Սարգսյան

Ակնհայտ է՝ ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ո՛չ հանքավայրերը, ո՛չ էլ դրանց ճիշտ կամ սխալ օգտագործումը, ադրբեջանցիներն ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախն ու արցախցիներին, Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվելու։ Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են […]

Արցախում, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվի ազատ տեղաշարժվելու իրավունքը

Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին: Համաձայն հրամանագրի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, […]

Աշխատանքներ են տարվում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման համակարգման ուղղությամբ. Պեսկով

Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման համակարգման ուղղությամբ, նրանք գոնե կկարողանան խոսել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դուք գիտեք, որ նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ […]

Էն, որ մեր երկրի գլխին աղետա եկել, դրանում համոզվածա նույնիսկ ամենաանդրդվելի նիկոլականը, ուրիշ հարցա, որ ինքը՝ մինչև հիմա չի հասկացել ԱՂԵՏԻ պատճառը

2018-2022 ի՞նչ եղավ Հայաստանի ու Արցախի հետ: Եթե երկար բարակ չասենք, մեկ բառով կարելի է բնութագրել՝ ԱՂԵՏ: Էն, որ մեր երկրի գլխին աղետա եկել, դրանում համոզվածա նույնիսկ ամենաանդրդվելի նիկոլականը, ուրիշ հարցա, որ ինքը՝ մինչև հիմա չի հասկացել ԱՂԵՏԻ պատճառը: Դե եկեք մի պահ պատկերացնենք, որ 2018-ին էն մարդիկ, որ հասկանում էին, գիտակցում էին, ու բարձրաձայնում […]

Մինչ ՌԴ փորձում է պատասխան ՔԱՅԼԵՐ կիրառել Ադրբեջանի դեմ, հավաքական արևմուտքը սահմանափակվում է լոկ ԽՈՍՔԵՐՈՎ և չի էլ թաքցնում, որ ավել բան չի անելու. Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Դաշտային տեղեկություններ են ստացվում, որ ՌԴ Բրյանսկի մարզի Կարմրաքար (Красный Камень) բնակավայրի սահմանային անցակետում ադրբեջանական բեռնատարներին ՌԴ սահմանապահներն արգելում են մտնել Բելառուսի տարածք՝ նախօրոք վերցնելով անձնագրերը և այլ փաստաթղթերը և չներկայացնելով արգելքի որևէ հիմնավորում։ Մինչ ՌԴ փորձում է պատասխան ՔԱՅԼԵՐ կիրառել Ադրբեջանի դեմ, հավաքական արևմուտքը սահմանափակվում է լոկ ԽՈՍՔԵՐՈՎ և […]

Չգրեմ ով ա թուրքը և ինչ ա արել: Ծիծեռնակաբերդ կա և Եռաբլուր

Չգրեմ ով ա թուրքը և ինչ ա արել: Ծիծեռնակաբերդ կա և Եռաբլուր: Հետույքապաշտ արվեստագետ կոլեգաներ, ֆեյքերի Հ1 դարձած Հովո լպստող շոուբիզնեսի աստղեր, որ վախենում եք կորցնել պաշտոն, դեր, կոչում, հանդիսատես` դուք սրա աջակիցներն եք, լատենտ թե բացահայտ: Ուղակի ամեն անգամ Եղեռնի կամ 44-օրյայի մասին ստեղծագործելուց հիշեք սրա ասած բառերն ու հետույքի հոտը: Կամ Ալենի հետույքի: […]

Ադրբեջանական կողմից «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում հավաքի վայր․ ճանապարհը փակածների մեջ են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ. Հայտարարություն

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հայտարարություն են տարածել։ «Արդեն երկու օր շարունակ Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը մնում է փակ։ Կանխամտածված կերպով դադարեցվել է մարդկանց ու ապրանքների տեղաշարժը, 120.000 երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ Արցախում հայտնվել են գոյութենական թակարդում։ Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ այդ թվում ավելի քան 270 երեխա չեն […]

Վազգեն Մանուկյանի կոչը ժողովրդին

Վազգեն Մանուկյանի կոչը ժողովրդին. Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր պետության, ժողովրդի գոյության առջև այժմ կանգնած է ոխերիմ թշնամի՝ Ադրբեջանը։ Տասնյակ տարիներ այդ ժողովրդին քարոզվել է ատելություն և արհամարհանք մեր հանդեպ։ Բոլոր ռազմական գործողությունների ժամանակ նրանք այդ ատելությունը ցուցաբերել են մեր զինվորների, գերիների, խաղաղ բնակչության նկատմամբ՝ կատարելով անմարդկային վայրագություններ։ Ադրբեջանի պայքարը միայն Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու քաղաքական պայքար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի