02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի թուրքին հաղթած ցանկացած անձի նկատմամբ. փաստաբանը՝ Խաչատուրովի գործի մասին

Փաստաբան Միհրան Պողոսյանը, որը ներկայացնում է Սեյրան Օհանյանի գործով անցնող Էդգար Արշակյանի շահերի պաշտպանությունը, պնդում է՝ այս գործով ամեն ինչ արվել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի բարի համբավը, «հայկական բանակի իրական գեներալներից մեկի» բարի համբավը պախարակելու համար։

«Որվհետև դուք էլ եք պատկերացնում՝ հանրությանը հրամցնել, թե, իբր, զորամաս է վաճառվել, լրիվ այլ արձագանք է ունենում, եթե հրամցնեին, որ ՊՆ-ին ամրակցված տարածք է վաճառվում, արձագանքն այդպիսին չէր լինելու», – լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա։
Պողոսյանը փաստաթուղթ ներկայացրեց, որը փաստում էր, որ տարածքը, որն, ըստ ՀՀ գլխավոր դատախազության, վաճառվել է, զորամասի տարածք չի եղել։

«Երբևիցե այդ տարածքը որպես զորամաս չի ծառայել։ Գրիգորի Խաչատուրովի ենթակայության տակ այդ տարածքը եղել է մոտավորապես 2004 թվականից, երբ նշանակվել է Արարատի զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, այդ ընթացքում ընդհանրապես չի իրականացվել որևէ մարտական հերթապահություն, այլ գործողություն, իսկ 2009-ին, առավել ևս, ոչ մի գործողություն չի իրականացվել», – նշեց Միհրան Պողոսյանը։
Փաստաբանն ասաց՝ «այս իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի իր կարծիքին չհամաձայնող, որոշումներին ընդդիմացող անձանց նկատմամբ»։

«Այս իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի թուրքին հաղթած ցանկացած անձի նկատմամբ, այլ տարբերակ չկա։ Այն, որ ասում են՝ բացառված է, որ Հայաստանում գործ կարեն, ասում եմ՝ Էդգար Արշակյանին պատկանող հողամասը տանում, գցում են Գրիգորի Խաչատուրովի գրպանը։ Գործ կարելը պոզով-պոչով չի լինում», – հայտարարեց Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նրան մեղադրանք է ներկայացվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նկատենք, որ, ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ