20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ պետք է փոխվի կամ ի՞նչը պետք է փոխել. մեկնարկը` ՀՀԿ-ում

“Հավատանք, որ փոխենք”. քաղաքական-փորձագիտական դաշտը քննարկում է սպասվող խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կարգախոսը: ՀՀԿ 13-րդ համագումարին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում կարմիր թելի պես անցնում էր վերափոխվելու ուղերձը: Ո՞վ պետք է փոխվի կամ ի՞նչը պետք է փոխել: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ, նախագահի` փոխվելու մեսիջն ուղղված է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր բնագավառներում փոփոխությունների […]

Միջազգային մամուլը պատմում է` ինչ է կատարվում Բաքվում “Եվրատեսիլի” նախօրեին

Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում բոյկոտել “Եվրատեսիլ-2012” երգի մրցույթը Բաքվում` Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարելու պատճառով, տեղեկացնում է “Al Jazeera”-ն: Ըստ “Human Rights Watch”-ի` երկրում տեղի է ունենում  հասարակական աշխատանք կատարելու պարտադրանք` քաղաքը մրցույթի շեմին գեղեցկացնելու համար: Կազմակերպությունը պատմում է, թե ինչպես են գիշերով մարդկանց հանում իրենց տներից` պարտադրելով աշխատել քաղաքի գեղեցկացման եւ մաքրման աշխատանքներին: “Guardian”-ը […]

Սարկոզին ստիպված է եղել ներողություն խնդրել

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի 15-ամյա որդի Լուի Սարկոզին լոլիկներ եւ բիլիարդի գնդակներ է նետել Ելիսեյան պալատի մոտ հսկող ոստիկանության աշխատակցուհուն: Այս դեպքը հայտնի է դարձել սկանդալայինշ միջադեպի հետաքննության ժամանակ, տեղեկացնում է “Euromag”-ը: Անսովոր “գրոհից” հետո կին-ոստիկանը հայտնել է այդ մասին նախագահական նստավայրը հսկող ոստիկաններին: Պարզվել է` այդ կերպ նախագահի որդին եւ նրա ընկերը պարզապես զվարճացել […]

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Մարտի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ ամիս կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ՀԱՊԿ օրակարգային հարցեր:    

Վերադարձ դեպի սովորական հայ մարդը. ինչպես կընկալվի` փոխվելու նախագահական ուղերձը

ՀՀ նախագահը ՀՀԿ 13-րդ համագումարում իր  ընդարձակ եւ շրջադարձային ելույթում եւս մեկ անգամ արժեւորեց ազգային-պահպանողական գաղափարախոսությունը, ցույց տալով, որ  երկրի բռնած եվրաինտեգրման կուրսը եւ ՀՀԿ գաղափարախոսությունը հակադիր բեւեռներում չեն, ի հեճուկս մի շարք  “վայ” քաղաքական գործիչների, ովքեր փորձում են ՀՀԿ գաղափարախոսությունը այլ կերպ մեկնաբանել: Այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային արխիվի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը`գաղափարական […]

Օծանելիքն ու պահածոն` ՕԵԿ-ից

Henaran.am-ի մարզային աղբյուրների փոխանցմամբ, կանանց միմասյակի կապակցությամբ ՕԵԿ-ը մարզերում  որպես նվեր օծանելիք եւ պահածոյացված մթերք է բաժանել: ՕԵԿ-ն, ինչպես նշում են, մեր աղբյուրները մարզերում ակտիվ աշխատանք է տանում: Կուսակցական շտաբները լծված են  ակտիվի հավաքագրման եւ նոր կուսակցականների ներգրավման աշխատանքին: Ինչպես ասում են ՕԵԿ-ականները, կուսակցությունը, թեեւ Երեւանում ամուր դիրքեր չունի, բայց մարզերում ուժեղ է: Մեր աղբյուրները նշում […]

ԱԺ փոխնախագահն առաջինն է

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրեց մեծամասնականան ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փոստաթղթերը: Լրագրողներին ԱԺ փոխնախագահն ասաց, որ որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, այս տարիների ընթացքում բավական օրենսդրական աշխատանք կատարել է, սակայն դեռ անելիքները շատ են և պատրաստ է մեկ անգամ ևս քաղաքացիների վստահությունը ստանալու դեպքում շարունակել աշխատանքը […]

‘Ճի՞շտ է, որ Ծառուկյանին բռնել-նստացրել են’ կամ քաղաքական դիցաբանության հիմունքներ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ‘’Սոցիոմետր’’ անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններից, կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն շատ խանդոտ է նայում մեր տարածաշրջանին, քանի որ թե ԵՄ-ն, թե մնացած խոշոր գերտերություններն այս տարածաշրջանը դիտում են որպես նավթային եւ տրանսպորտային ուղիների կարեւոր հանգույց, ահա ինչու ԵՄ-ն էլ է փորձում աշխուժանալ այս տարածքում` խոստանալով […]

“Ես գիտեմ” իրազեկման արշավը շարունակվում է

Մեկնարկել է ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ իրականացվող “Ես գիտեմ” հանրային իրազեկման արշավի երկրորդ փուլը: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը նշել է, որ այն կոչված է ներկայացնելու հանրությանը ՀՀ կառավարության կողմից վեջին 5 տարիների ընթացքում իրականացրած փաստացի ծավալուն աշխատանքները՝ ուղղված ՀՀ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը։ Մարտի 1-ին ավարտվել է “Ես գիտեմ” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի