19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

“Ես գիտեմ” իրազեկման արշավը շարունակվում է

Մեկնարկել է ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ իրականացվող “Ես գիտեմ” հանրային իրազեկման արշավի երկրորդ փուլը: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը նշել է, որ այն կոչված է ներկայացնելու հանրությանը ՀՀ կառավարության կողմից վեջին 5 տարիների ընթացքում իրականացրած փաստացի ծավալուն աշխատանքները՝ ուղղված ՀՀ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը։

Մարտի 1-ին ավարտվել է Ես գիտեմ” հանրային իրազեկման արշավի առաջին փուլը, որը մշակվել և իրականացվել է “Ամերիա” խորհրդատվական ընկերության կողմից՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

“Նախաձեռնությունը, որը նպատակ ուներ ՀՀ քաղաքացիներին իրազեկել կառավարության կողմից 2007-2012թթ. ընթացքում հանրային կառավարման ոլորտում իրականացված ավելի քան 25 բարեփոխման մասին և ներգրավել հասարակությանը պետական և ինստիտուցիոնալ բարեփոխումները ճիշտ և որակով իրականացնելու գործընթացում, լայն արձագանք գտավ հանրության շրջանում։ Այդ են վկայում բազմաթիվ հեռախոսազանգերն ու սոցիալական ցանցերի օգտատերերի դրական արձագանքները”,– ասաց Դավիթ Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության թեժ գծի 010 527 000 հեռախոսահամարով գրանցվել է 11. 698 զանգ թե´ Երևան քաղաքից, և թե´ հանրապետության տարբեր մարզերից: Facebook սոցիալական ցանցում ավելի քան 4000 մարդ հավանության է արժանացրել արշավի էջն ու բովանդակությունը, իսկ օրական միջին հաշվով ավելի քան 1000 մարդ ներգրավված է եղել արշավի վերաբերյալ ակտիվ քննարկումների մեջ:

“Ես գիտեմ”-ի պաշտոնական վեբ կայքն այս ընթացքում ունեցել է 40 հազար այցելու: Զանգերի մեծ մասը վերաբերվել են անշարժ գույքի գրանցման, վարորդական իրավունքի ձեռք բերման և ավտոմեքենաների տեխզննմանն ոլորտներում իրականացված բարեփոխումներին:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հավաստմամաբ շուրջ 11.000 զանգերից ընդամենը 33-ը եղել են բողոքներ, իսկ մնացածը տեղեկատվություն ստանալու հարցում:

Նա նաև նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության արդյունքներին կարելի է ծանոթանալ նաև report.gov.am կայքի միջոցով, որտեղ համայնք առ համայնք ներկայացված են կատարված աշխատանքներն ու իրականացված ներդրումները: Սա, Սարգսյանի խոսքով, ապահովում է նաև կառավարության գործունեության թափանցիկությունը և նրա նկատմամբ վերահսկողության իրականացումը:

“Հանրության նմանօրինակ ներգրավվածությունը «ԵՍ ԳԻՏԵՄ» արշավում և ակտիվ դիրքորոշումն ու հետաքրքրվածությունը վկայում են, որ ՀՀ Կառավարության կողմից իրականացված բարեփոխումներն առավել արդյունավետ կկիրառվեն և հասարակությունը կդառնա ակտիվ մասնակիցն ու աջակիցը հետայսու կատարվելիք բարեփոխումներին”,- նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրեց որ երկրորդ փուլում ընդգրկվել են ավել շատ ոլորտներ ինչպիսիք են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ջրամատակարարումը, տրասնպորտային ենթակառուցվածքները, էներգետիկ համակարգը, ՏՏ ոլորտը, Օդային հաղորդակցությունը Սոցիալական պաշտպանությունը և այլ ոլորտներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ