05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ պետք է փոխվի կամ ի՞նչը պետք է փոխել. մեկնարկը` ՀՀԿ-ում

“Հավատանք, որ փոխենք”. քաղաքական-փորձագիտական դաշտը քննարկում է սպասվող խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կարգախոսը: ՀՀԿ 13-րդ համագումարին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում կարմիր թելի պես անցնում էր վերափոխվելու ուղերձը: Ո՞վ պետք է փոխվի կամ ի՞նչը պետք է փոխել:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ, նախագահի` փոխվելու մեսիջն ուղղված է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր բնագավառներում փոփոխությունների անհրաժեշտությանը:

“Խնդիրն այստեղ այն է, որ շատ մարդիկ ողջունում են փոփոխություններին  ուղղված կոչերն ու ելույթները, բայց եւ սպասում դրան ուղղված կոնկրետ քայլերի: Եթե օլիգարխները վերադառնան խորհրդարան, դա դրական նշան չի կարող լինել”,- Henaran.am-ի  հետ զրույցում այսօր ասել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Քաղաքագետը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում մեծ փոփոխություններ չպետք է ակնկալել,  որովհետեւ Հայաստանի իշխանությունն արտաքին քաղաքականության բնագավառում ամուր դիրքեր ունի. “Մենք չպետք է ակնկալենք արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն”:

Անդրադառանալով ՀՀԿ նոր փոխնախագահների ընտրությանը եւ,  մասնակվորապես,  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի`փոխնախագահ-միջազգային քարտուղար նշանակվելուն, Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք է հայտնել, որ այս  քայլն առավելապես պայմանավորված է ոչ այնքան արտաքին քաղաքական կուրսի փոփոխությամբ, որքան երիտասարդ գործիչներին առաջ մղելու հանգամանքով:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը նաեւ ԵԺԿ-ում ՀՀԿ-ի միջազգային քարտուղարն է: “Սա իր մեջ դրական ուղերձ է պարունակում նաեւ ներքին քաղաքականության կոնտեքստում”,-նկատել է Ռիչարդ Կիրակոսյանը: Միեւնույն ժամանակ քաղաքագետը չի բացառել  Հայաստանի արտաքին քաղաքական գծի որոշակի փոփոխության հնարավորությունը:

“Արտաքին քաղաքական գծի փոփոխություն կարող է եւ լինել, որովհետեւ  Հայաստանը պատանդ է ավելի մեծ` ռուս-արեւմտյան  հարաբերություններում: Վերջին երկու տարիներին Հայաստանն ամրապնդում է իր հարաբերությունները Արեւմուտքի հետ, ինչը դրական է եւ թույլ կտա Հայաստանին ավելի մեծ շահ ակնկալել Մոսկվայից,  ավելի մեծ ռազմավարական արժեք հանդիսանալ , կապահովի ավելի մեծ կոմպլեմենտարություն”,-նշել է Ռիչարդ Կիրակոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ