22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանն ընդունում է, որ Հայաստանն իր միակ վստահելի գործընկերն է. Ռիչարդ Կիրակոսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի մասին: Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը վարվում է այնպես, ինչպես Թուրքիան` Հայաստանին հարգում է միայն այն ժամանակ, երբ մենք ուժեղ ենք: Ընդհանուր առմամբ, վերլուծաբանը Լավրովի այցի հետ կապված 3 քաղաքական նպատակներ նշեց: Առաջին հերթին, Ռուսաստանի համար ցուցադրելն […]

”Չկա ավելի դաժան բաժանում, քան բաժանումը իշխանությունից”

“Ծանոթանալով Վարդան Օսկանյանի հայտարարությանը, եւս մեկ անգամ հասկացա, որ դեմագոգիան եւ քաղաքական պոպուլիզմը սահմաններ չունեն: Հոդվածն ընթերցելիս տպավորություն ստեղծվեց, թե հոդվածագիրը ՀՀ քաղաքացի չէ, այլ մոլորակի քաղաքացի է ”,-մեկնաբանելով ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի վերջին հրապարակման մեջ տեղ գտած դիտարկումնրը, Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ ”Իրավիճակի անատոմիան” վերնագրով […]

Սամվել Նիկոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է մոնիթորինգային աշխատանքային խումբ

Արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկ-նամակին` ապրիլի 6-ին ՀՀ խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ ‘Ընտրական օրենսգրքի’ կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով ԱԺ-ում հրավիրված հավաքին մասնակցեցին ընտրապայքարին մասնակցող խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան առաքելությունների ներկայացուցչությունները: Հանդիպման մասնակիցների թվում էին Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, ՀՅԴ, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, […]

ՉԺՀ ԱԳ նախարարը Հայաստանին է հանձնել 2 երկրների միջեւ ստորագրված փաստաթղթերի ժողովածուն

2012-ի ապրիլի 6-ին Չինաստանի կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին ՉԺՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության միության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք: Ողջույնի խոսքով հանդես եկան Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի (ՉԺՀ խորհրդարանի) Մշտական Կոմիտեի […]

Հայաստանը վեր է ածվել տարածաշրջանային գործոնի ոչ թե գործիքի. Շարմազանով

 “Դուք ապացուցել եք, որ ժամանակի հերոսները ոչ թե պետք է լինեն զոռբաները, այլ պետք է լինենք դուք` ազգի կիրթ եւ հայրենասեր ազատամարտիկներդ”,- այսօր ողջունելով Ազատամարտի վետերանների միության 5-րդ համագումարը` ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Շարմազանովն ասել է, որ անկախության սերնդի համար նրանց անցած ուղին պետք է օրինակ ծառայի: ԱԺ փոխնախագահի խոսքով, ՀՀԿ-ն միշտ բարձր է գնահատել ազատամարտի […]

Օսկանյանի “Իրավիճակի անատոմիան”

Այսօր ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը  հանդես է եկել ‘Իրավիճակի անատոմիան’ վերնագրով հրապարակմամբ, որում մասնավորպես ասված է. ‘Մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները միայն խորհրդարանական ընտրություններ չեն, այլեւ՝ կառավարության ընտրություն: ՀՀ սահմանադրության համաձայն՝ պատգամավորների մեծամասնությունը ձեւավորվում է կառավարությունը: Հետեւապես՝ այս կամ այն կուսակցությանը քվե տալով՝ հասարակությունը ոչ միայն ընտրում է պատգամավորներին, այլեւ վստահում է երկրի […]

Փոխվելու ենք, որ կարողանանք փոխել. ազատամարտի վետերանները գերագույն գլխավոր հրամանատարի կողքին են /վիդեո/

“Պատերազմը դեռեւս ավարտված չէ, ընդամենը ժամանակավորապես կնքվել է հրադադարի պայմանագիր”,-այսօր Ազատամարտի վետերանների միության հինգերորդ համագումարին իր ելույթում ասաց միության նախագահ Համլետ Հովսեփյանը: Նա նշեց, որ այս պայմաններում առավել քան կարեւոր է միասնական լինելը հակառակ պարագայում կարող ենք թանկ վճարել եւ կորցնել այն, ինչը կարողացան ձեռք բերել մեր միասնականության շնորհիվ: Համլետ Հովսեփյանն իր ելույթում անդրադարձավ ազատամարտիկների […]

Ազատամարտի վետերանների միության համագումարին ընթերցվեց Սերժ Սարգսյանի ուղերձը

Քիչ առաջ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց Ազատամարտի վետերանների միության հինգերորդ համագումարը: Համագումարը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը: Համագումարին ներկա է 663 պատվիրակ: Համագումարին ներկա են ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրբյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, գեներալներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համագումարի օրակարգում երկու […]

Թուրքիան մեղադրում է Իրանին

Թուրքիան Իրանին մեղադրում է “անկեղծությունից խուսափելու” մեջ, քանի որ իրանական իշխանությունները չեն ցանկանում միջուկային ծրագրերի խնդիրների շուրջ միջազգային հանրության հետ բանակցություններ վարել Ստամբուլում: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ Թեհրանի լարված հարաբերություններն Արեւմուտքի հետ, կարող են վերածվել ռազմական հակամարտության, որի դրդապատճառը հենց Իրանի միջուկային ծրագիրն է: Այս մասին հաղորդում է “Regnum” գործակալությունը: Գյուլը նշել […]

Բարեփոխված Ընտրական օրենսգիրքը լավ հիմք է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը` մայիսի 6-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Զեկույցում մասնավորապես ասվում է, որ 2011-ին մայիսին բարեփոխված ՀՀ Ընտրական օրենսգիրքը լավ հիմք է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, սակայն “դեռեւս կան ոլորտներ, որոնք հարկավոր է բարելավել”: Նշվում է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 2,5 մլն ընտրող, որոնք կարող են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի