02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի քանի տարի` եւ մենք միասին կապահովենք արդարության բոլորովին ուրիշ մակարդակ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար. Սերժ Սարգսյան /վիդեո/

“Մենք քայլեր ենք արել եւ անում ենք իրավական պետություն դառնալու ուղղությամբ”,-այսօր Սասունցի Դավթի հրապարակում Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, իշխանություններն իրականացնում են քայլեր, որոնք կապահովեն հասարակական հարաբերությունների բոլորովին այլ մակարդակ մեր երկրում:

“Հաշվի առնելով տասնամյակներ ի վեր մեր երկրում ամրացած հոռի բարքերը, այո, դա բարդ խնդիր է, չենք ժխտում, բայց նաեւ գիտենք, որ մեր հավատի, մեր ուժի , արդեն կուտակած փորձի  պայմաններում ընդդեմ ոչինչ չի դիմանա: Մի քանի տարի` եւ մենք միասին կապահովենք արդարության բոլորովին ուրիշ մակարդակ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար”,-ընդգծեց նախագահը:

 

 

 

 

 

 

 

 

 

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանությանը հաջողվեց հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Ժողովուրդը զերծ մնաց այն ցնցումներից, որոնց ենթարկվեցին շատ եվրոպական երկրներ:  “Մենք նախադրյալներ ստեղծեցինք հետագա տնտեսական աճի համար, ստեղծեցինք պաշտպանական մեխանիզմներ` հետագայում նման հարվածներից խուսափելու կամ դրանց հետեւանքները նվազագույնի հասցնելու համար”:

Նախագահը նշեց, որ տնտեսությունն այժմ պաշտպանված է եւ հնարավոր  է ապահովել հազարավոր աշխատատեղեր ստեղծելու  նպատակը. ” Պարզ ասեմ` մենք շունչ քաշելու ժամանակ չենք ունեցել, այժմ` ունենք: Մի քանի տարի, եւ մենք միասին կապահովենք տնտեսության ուղղակի ազդեցության էական ավելացումը  յուրաքանչյուր բարեկեցության վրա: Հայաստանում ոչ ոք դրան այդքան պատրաստ չէ, որքան մենք,”-նշեց նախագահն ու հավելեց, որ փոխվել է արդյունաբերության նկատմաամբ պետության վերաբերմունքը:

Սերժ Սարգսյանը ասաց, որ Հայաստանը կարող է ունենալ եւ ունենալու է ժամանակակից արդյունաբերություն: “Մի հավատացեք հակառակը պնդողներին,”-էրեբունցիներին դիմեց նախագահը: Սերժ Սարգսյանը շեշտեց, որ համաշխարհային քարտեզում մեր փոքր երկիրն ունի իր արժանի տեղը, ինչը վառ վկայությունն է իրականացվող ջանքերի արդյունավետության:

 Լուսանկարները` Մարիաննա Ղահրամանյանի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ