“Առողջապահության կազմակերպիչների միավորումը” սատարում է ՀՀԿ-ին
“Առողջապահության կազմակերպիչների միավորում” հասարակական կազմակերպությանը այսօր կազմակերպած կոնֆերանս “Մատչելի և բարձրակարգ առողջություն” խորագրով կոնֆերանսի ընթացքում հայտարարություն է ընդունվել, համաձայն որի` 2012թ. խորհրդարանական ընտրություններին “Առողջապահության կազմակերպիչների միավորում>> հասարակական կազմակերպությունը սատարում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և իր բոլոր անդամներին ու համակիրներին կոչ է անում իրենց քվեն տալ նրա օգտին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ բժիշկներ:
Կոնֆերանսի ընթացքում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վերոնշյալ հասարակական կազմակերպության համանախագահ Դերենիկ Դումանյանը նշել է, որ “Առողջապահության կազմակերպիչների միավորում” հասարակական կազմակերպությունը` իր շուրջ 20 հազար անդամներով, առողջապահության ոլորտում ամենաներկայացուցչական կառույցն է, որտեղ ներգրավված են ոլորտի կազմակերպիչներ, անվանի բժիշկներ, առաջատար մասնագետներ, երիտասարդ բուժաշխատողներ:
Հասարակական կազմակերպությունն ակտիվ մասնակիցն է եղել մեր երկրի վերջին 5 տարիների առողջապահության ոլորտում իրականացվող գործընթացներին: Այսուհետ ևս հասարակական կազմակերպությունը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը և նպատակներին` այն է` աջակցել առողջապահության ոլորտի զարգացմանը, նպաստել ՀՀ-ում ազգաբնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարձրացմանը և առողջապահական ծառայությունների մատչելիությանը, առավել ակտիվ մասնակցել ՀՀ-ում առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, մասնագիտական չափորոշիչների մշակմանն ու ներդրմանը: Բոլոր ծրագրերը շարունակական են և միտված են մեր ազգաբնակչության առողջության պահպանմանը: