02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոփոխությունները փնթփնթալով չեն իրականացվում. Սերժ Սարգսյանը կոչ արեց էրեբունցիներին

“Շատ բան կա փոխելու, բայց փոփոխությունները փնթփնթալով չեն իրականացնում”,- Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է հավատ եւ ցանկություն:”Մենք ունենք այդ հավատը, ունենք բավարար կամք եւ փորձառություն”,-շեշտեց նախագահը :

Հավաքվածները արձագանքեցին ծափերով ու “Էրեբունի, Էրեբունի” բացականչություններով: “Մենք կարիք չունենք համոզելու, թե մեր երկիրը լավն է:

Այո, կան բազմաթիվ խնդիրներ, բայց մենք ունենք նաեւ հրաշալի երկիր եւ հանճարեղ ժողովուրդ, որոնք ցանկություն ունեն կայացնել ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար, ավելի լավ Հայաստան` երեխաների, տարեցների, հայրենիքը պաշտպանողների, ստեղծագործողների, աշխատողների համար, ավելի լավ Հայաստան` բոլորի համար”,-էրեբունցիներին դիմեց Սերժ Սարգսյանն ու շարունակեց.” Եկեք հավատանք մեր ուժերին, մեր իսկ ձեռքերով փոխենք Հայաստանը: Հավատանք ու փոխենք ամեն ինչ դեպի լավը, դեպի կատարյալը:

Ավելի ամուր կառչենք այս հողին, ավելի հաստատուն կանգնենք մեր երկրի համար ու կերտենք նրա փառահեղ ապագան` մեր զավակների համար, աշխարհով մեկ սփռված մեր քույրերի ու եղբայրների համար, նրանց վերադարձի համար: Հավատանք, որ փոխենք”:

ՀՀԿ նախագահն էրեբունցիներին կոչ արեց մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քվեն տալ “Հանրապետականին” ու ՀՀԿ մեծամասնական թեկնածու Մհեր Սեդրակյանին: Նախագահը շնորհակալություն հայտնեց էրեբունցիներից նախորդ տարիներին իրենց վստահության համար ու նշեց, որ դա պարտավորեցնող է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ