22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամենաավագները` հանրապետական եւ 66 տարեկան

Մայիսի 31-ին կայանալիք Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովի նիստը, մինչ ԱԺ նախագահ ընտրվելը,  վարելու է տարիքով ամենաավագ պատգամավորը: ՀՀԿ համամասնական ցուցակի 108-րդ հորիզոնականում գտնվող Աժ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը 66 տարեկան է: Ի դեպ, 4-րդ գումարման առաջին նիստը եւս Հանրապետական  պատգամավոր է վարել` Ռաֆիկ Պետրոսյանը: Վերջինս նույնպես 4 տարի առաջ 66 տարեկան է եղել, իսկ առաջին […]

‘Սարդարապատ’ շարժման ‘ճանապարհային քարտեզը’

Այսօր ‘Սարդարապատ’ շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը հաղորդագրություն է տարածել` ‘Ճանապարհային քարտեզ` Հայաստանում իշխանափոխոխության եւ Նոր Հայաստանի հիմնադրման համար’ վերնագրով, որում մասնավորապես ասված է. ‘Խորհրդարանական վերջին ‘ընտրությունները’ եւս մեկ անգամ ապացուցեցին, որ վարչախումբը, կատարելագործելով ընտրություններ կոչվող գործընթացի կեղծման մեխանիզմները, ոչ մի հնարավորություն չի թողել հասարակությանը` դասական միջոցներով իրականացնել իշխանափոխություն եւ նոր համակարգի ձեւավորում: Անհետաձգելի […]

Հոմոսեքսուալիզմ. որքան խոսում ենք, այնքան ավելի են “թրփոշանում” /վիդեո/

Հոմոսեքսուալիզմը  մինչեւ 1973 թվականը հոգեկան հիվանդությունների շարքին է դասվել: 1973թ-ին  Ամերիկյան հոգեբույժների ասոցիացիան հոմոսեքսուալիզմը հանեց այդ շարքից, իսկ 90-ականներին մեկ ձայնի առավելությամբ Առողջապահության միջազգային կազմակերպությունը վերանայեց իր մոտեցումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, “Սթրես պլյուս” կենտրոնի ղեկավար, հոգեբույժ Սամվել Սուքիասյանը ներկայացնելով այս անցումը, ասաց, որ այսուհանդերձ, հոմոսեքսուալիզմը  միանշանակ հիվանդություն է, որը հիմնված […]

‘Մի քիչ ‘ամոթխած’, բայց կոալիցիա կկազմեն’. ՀԴԿ

‘’Դեմկուսը չի մնալու ստվերում, այլ աշնանը հրավիրվելու է համագումար, որը կվերանայի ղեկավարության կազմը: Մինչև համագումարը պետք է քայլեր ձեռնարկել, ավելի լուրջ ծրագիր կազմելու համար’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հետընտրական զարգացումներին` ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Դեմկուսն առաջարկում է ձևավորել Հասարակական խորհրդարան, որը ձևակերպելու է տնտեսական, առողջապահական, քաղաքական ոլորտի առաջարկություններ, որոնք բխում են Դեմկուսի նախընտրական […]

Միայն փակ սահմանների ապաշրջափակմամբ է հնարավոր հասնել փոխվստահության. ՀՀ նախագահ

Միայն փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության: Այդ մասին ասված է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 39-րդ խորհրդարանական վեհաժողովին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որն ընթերցել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Հայաստանը, նշված է ուղերձում, կարեւորում է միջազգային կառույցների գործունեությանը: Այսօր խորհրդարանական դիվանագիտությունն իր ուրույն տեղն է գրավում միջպետական հարաբերությունների […]

Ոչ օլիգարխիկ խորհրդարան, վատ աշխատած Դաշնակցություն եւ հետընտրական ՀԱԿ

Քաղաքականությունը միանգամից կտրել օլիգարխներից հնարավոր չէ, սակայն հնարավոր է նրանց հեռացնել քաղաքական որոշումներ կայացնելուց: Այսօր այս մասին Հենարան մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա համոզմամբ` այս խորհրդարանը էականորեն տարբերվում է նախորդից, քանի որ այն ավելի շատ կուսակցական բնույթ ունի, քան օլիգարխիկ: ‘’Իշխանության ծրագիրը` հեռացնել օլիգարխներին քաղաքականությունից նախատեսված էր առաջիկա տասնյակ տարիների համար, ավելի ճիշտ` […]

Ի՞նչ կառաջարկվի ԲՀԿ-ին

Հայաստանի ներքին քաղաքականությունը դասական  լատինաամերիկյան ոճով է ընթանում: Ամենափոքր բանը, որ տեղի է ունենում, այստեղ եռացնում են, ուռճացնում, հասցնում մինչեւ տիեզերական չափերի: Այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն նման կարծիք հայտնեց ‘Կովկաս’ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` կապված վերջին քաղաքական զարգացումների հետ: Նրա խոսքով` ներքաղաքական կյանքում շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ կոալիցիայի հարցը: Իսկանդարյանի […]

Շատ ջրեր են հոսելու … Տիգրան Սարգսյանը հանգստացրել է թիմին

Henaran.am-ի տեղեկություններով, մամուլում տարածված լուրերը, թե վարչապետ է նշանակվելու ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, բուռն քննարկումների առիթ է դարձել կառավարությունում: Մասնավորապես տարածված խոսակցությունները, թե ԲՀԿ-ն վարչապետի փոփոխություն է պահանջում, դա որպես պայման ներկայացնելով կոալիցիա կազմելու հարցում, մտահոգել են գործադիրի աշխատակազմին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ իր թիմակիցներին, աշխատակազմին հանգստացրել է, ասելով, […]

Քոչարյանը 3 օր սպասում է Պուտինին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի մոսկովյան աղբյուրների,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեռեւս չի հաջողվել հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: “Թեեւ Քոչարյանն արդեն 3 օր է, ինչ Մոսկվայում է, այնուամենայնիվ, Հայաստանի համար կարեւորագույն հարցի լուծման մասին որեւէ որոշում դեռ չի կայացվել: Համաձայն մեր տեղեկությունների՝ նրան ասել են, որ սպասի: Չի բացառվում, որ այսօր կայանա այդ հանդիպումը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի