22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճուտը ջենտլեմենական քայլ կանի. Հայկական ժամանակ

Վանո Սիրադեդյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը “Հայկական ժամանակ: օրաթերթին ասել է, , որ մեծամասնական ընտրակարգով շուտով առաջադրվելու է Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 4 ԸԸՀ-ում, որտեղ արդեն առաջադրվել է ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ): Ըստ որոշ տեղեկությունների` ընտրատարածքում առաջադրվելու են նաեւ”168 ժամ” թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Սիրունյանն ասել է, […]

ՕԵԿ-ի կանայք իրար դեմ են ելել. Երկիր

“Երկիր” թերթը տեղեկացնում է, որ ՕԵԿ-ում ցուցակի հետ կապված տարաձայնությունները շարունակվում են: Թերթի տեղեկություններով այս անգամ էլ վեճ է ընկել կանանց մեջ: Ինչպես արդեն հայտնի է, ցուցակի առաջին կինը լինելու է Հեղինե Բիշարյանը. տարաձայնությունը երկրորդ տեղի հետ է կապված, որի համար պայքարում է ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: Վեճը հասել է այնտեղ, որ երբեմնի մտերիմներ […]

ՀՀԿ գործադիրում քննարկվել է համամասնական ցուցակը

Րոպեներ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.amին փոխանցեց , որ քննարկվել է կուսակցության համամասնական ցուցակը: Ըստ Շարամազանովի, կուսակցությունը իր համամասնական ցուցակը կհրապարակի կիրակի երեկոյան:  Այլ մանրամասներ նա չհաղորդեց:

Հրայր Թովմասյանը հաղթեց Հրայր Թովմասյանին. նախարարները հանրապետականացան /վիդեո/

Մարտի 16-ի երեկոյան, ՀՀԿ գրասենյակում հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակցության տոմսեր եւ կրծքանշաններ հանձնեց արվեստի ոլորտի, կառավարության անդամների, նախարարների եւ լրագրողների: 32 նորագիր հանրապետականներին անձամբ շնորհավորեց Սերժ Սարգսյանը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոստովանեց, որ իր մեջ հաղթեց  քաղաքական գործիչ Թովմասյանը, ոչ թե իրավաբան-փորձագետ Թովմասյանը: Մինչ օրս նա նախագահի հետ շփվում էր որպես նախարար, […]

Նիկոյանը խոհրդակցություն էր հրավիրել

Մարտի 16-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Քննարկվեցին Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի  19-ից մարտի 22-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախագծերը: ԱԺ տասնմեկերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել  են  6 հարց եւ 4 միջազգային պայմանագիր: ԱԺ […]

Մեծամասնականով արդեն 40 առաջադրում կա

Այս պահին 2012թ մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրությունների համար մեծամասնական կարգով առաջադրվել է 40 հոգի: Այդ մասին հաղորդում է ԿԸՀ պաշտոնական կայքը: Այդպիսով` Թիվ 2 ընտրատարածքում առաջադրվել է ինքնաառաջադրմամբ անկուսակցական Ալբերտ Սարգսյանը եւ  Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը/ՀՀԿ/: Թիվ 3-ում` ‘Քեթրին’ բարեգործական ՀԿ նախագահ Արթուր Ստեփանյանը/ՀՀԿ/ եւ ՀՀ ԱԺ […]

Մակեյանն ինքն է որոշում` ՀԱԿ-ից չի հարցրել /վիդեո/

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կհրապարակվի մեկ-երկու օրվա ընթացքում: Մեր հարցին, թե կլինի արդյոք Պետրոս Մակեյանը անցողիկ տեղերում եւ գոհ է արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմած ցուցակից, Պետրոս Մակեյանն ասել է, որ “Ժողովրդավարական հայրենքն” իր առջեւ երբեք ցուցակի խնդիր չի դրել: Henaran.am-ը Պետրոս Մակեյանից […]

ՀԱԿ-ը նահանջել է իր նպատակից եւ մանդատի խնդիր է լուծում /վիդեո/

Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսն իր առջեւ 15-20 մանդատի խնդիր է դրել եւ հրաժարվել է արմատական պայքարից: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀԱԿ մաս կազմող Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` մեկնաբանելով ՀԱԿ- նախընտրական դաշինքում չընդգրկվելու կուսակցության որոշումը: Հիշեցնենք, որ Կոնգրեսի մաս կազմող 4 ուժեր հրաժարվեցին ՀԱԿ-ի հետ նախընտրական դաշինքից. դրանք էին պաշտպանության նախկին նախարար […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԳԴՀ արտգործնախարար Գիդո Վեստերվելլեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեին: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ մեծ նշանակություն է տալիս երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության եւ բազմաբնույթ համագործակցության դինամիկ ու շարունակական զարգացմանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը շահագրգիռ է բոլոր ոլորտներում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, […]

Դուք ուզում եք ինձ կռվացնել ՀԱԿ-ի հետ . Henaran.am-ը զրուցել է Արամ Սարգսյանի հետ/վիդեո/

“Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր Henaran.am-ի խնդրանքով անդրադարձել է իրենց կուսակցության` ՀԱԿ համամասնական ցուցակ մտնելուց հրաժավելու մասին հայտարարությանը: Հիշեցնենք, որ “Հանրապետությունը” հայտարարել էր, որ միայն Արամ Սարգսյանին են առաջադրելու: “ՀԱԿ-ը բազմաթիվ կուսակցությունների համախմբում է եւ այնտեղ տարբեր կուսկացություններ միշտ չէ, որ կարող են ընդհանուր եզրեր ունենալ կոնկրետ գաղափարական խնդիրների առումով: Ինչ վերաբերվում է ընդհանուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի