10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Իսկ ով ասաց` ԲՀԿ-ն ընդդիմություն է. ՀՀ վարչապետ

Այսօր Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն ինչպիսի ընդդիմություն կլինի, ասել է.

“Իսկ ո՞վ է ասել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է լինելու”: “Մենք հարգում ենք մեր գործընկերների որոշումը և համոզված ենք, որ մեր համագործակցությունը շարունակվելու է”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն օրերս պաշտոնապես հայտարարեց, որ նպատակահարմար չի գտնում ՀՀԿ-ի հետ նոր քաղաքական կոալիցիա կազմելը:

Տիգրան Սարգսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաեւ վարչապետի աթոռին այս կամ այն քաղաքական գործիչների նշանակվելու մասին տեղեկություններին եւ նշել, որ ուրախ է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր կարող են զբաղեցնել բարձր պաշտոններ:

Նշենք, որ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ է այցելել` հետեւելու Գյումրիի Մուշ-2 թաղամասում իրականացվող բնակարանշինության աշխատանքներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ