22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները անհարիր են ՄԱԿ-ի անդամ պետությանը . ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ՄԱԿ-ում ունեցած ելույթի առնչությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. “Մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ստի, կեղծիքների եւ անհիմն շահարկումների վրա հիմնված ելույթը խորը ափսոսանք է առաջացնում, որ նման բարձր հարթակը կարող է օգտագործվել նման ցածրակարգ հայտարարությունների համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվական ծառայությունը: […]

Հայաստանն ընտրում է 5-րդ խորհրդարանը

Այսօր 2012թ մայիսի 6-ին  խորհրդարանական ընտրություններ են: Հայաստանն ընտրում է 5-րդ գումարման Ազգային ժողով:  Համամասնական ընտրակարգով պայքարում են 8 կուսակցություն եւ մեկ դաշինք, մեծամասնական ընտրակարգով 41 մանդատի համար պայքարում են 139 թեկնածուներ: 2012թ ԱԺ ընտրություններին մասնակցում են  միջազգային 7 եւ տեղական 47 կազմակերպություն: Տեղական հասարակական կազմակերպություններից ընտրություններին ընդհանուր առմամբ  մասնակցում են  28,841 դիտորդ: Ժամը 8:00-ից […]

Արտակարգ ռեժիմով. ուղիղ միացում

 Մայիսի 6-ից մինչեւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների նախնական ամփոփումը, Henaran.am-ը աշխատելու է արտակարգ ռեժիմով: Մեր  թղթակիցները պարբերաբար տեղեկատվություն կտան քվեարկության ընթացքի մասին, կլինեն թեժ ընտրատարածքներում: Նույն ռեժիմով կաշխատեն նաեւ մարզային թղթակիցները: Սիրելի ընթերցող, դուք էլ կարող եք Ձեր տեսած,  նկատած ընտրախախտման մասին տեղյակ պահել խմբագրությունը` զանգահարելով  010 54 2313 հեռախոսահամարով: Henaran.am կայքում կարող եք օն լայն […]

Է. Նալբանդյանն ընդունեց Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը

Մայիսի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Յուրգեն Քլիմկեին (Jurgen Klimke)  եւ Մանֆրեդ Գրունդին (Manfred Grund), ովքեր Հայաստանում են գտնվում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնելու կապակցությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը զգալիորեն ընդլայնվել է: Նախարարը կարևորեց վերջերս Երևանում գերմաներեն լեզվի ուսուցման […]

ՍԴ-ն մերժեց միասնական շտաբի հայցադիմումը

Սահմանադրական դատարանն այսօր մերժեց 28 պատգամավորների ներկայացրած դիմումը, որով վերջիններս ՍԴ-ից պահանջում էին հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն կետերը, որոնց համաձայն արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները։ Դրանք, ըստ Ընտրական օրենսգրքի, հրապարակման ենթակա չեն: Որպես մերժման հիմք ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի՝ Ընտրական օրենսգրքի դեռ մշակման ժամանակ ներկայացված կարծիքը, ըստ որի իրավունք չկա հրապարակելու քվեարկությանը մասնակցած անձանց […]

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները գրավել են գերմանական մամուլի ուշադրությունը

Մինչ Ադրբեջանում անհամբեր սպասում են Մայիսի 26-ին` Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ”- 2012 երգի մրցույթին, գերմանական մամուլը ողողվել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին հրապարակումներով: Դեռ մարտի 16-ին` Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի տարածաշրջանային այցի շրջանակներում, Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների քաղաքականության եւ մարդասիրական հարցերով հանձնակատար Մարկուս Լյոնինգի քննադատություններին կոշտ հակադարձեց  Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Վերադառնալով Բեռլին` Լյոնինգը իր այցի […]

Ինչու էր Հիտլերն ատում հրեաներին.բացառիկ փաստաթուղթ է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է մի զեյկույց Ադոլֆ Հիտլերի հոգեկան խանգարումների մասին: Փաստաթուղթը պատրաստվել է բրիտանական հետախուզության համար 1942-ի ապրիլին: Զեկույցում Քեմբրիջի համալսարանի բրիտանացի վերլուծաբան Ջոզեֆ Մաքհերդին նկարագրում է, որ ինքը Հիտլերի ելույթներում նկատել է զարգացող խելացնորություն եւ մտահոգություն այն բանով, ինչը նա անվանում էր “հրեական թույն”: Գիտնականը ցույց է տալիս 3 վտանգավոր հակումներ բռնապետի հոգեկան […]

Սարկոզի, թե` Օլանդ. նախագահի թեկնածուներն այսօր “լռում են”

Ֆրանսիայում այսօր` մայիսի 5-ին, “լռության օր” է` նախագահական ընտրություններից առաջ: Եթե ընտրությունների առաջին փուլից հետո առաջատարն ակնհայտ էր, ապա հիմա ոչ ոք չի պատրաստվում կանխատեսումներ անել, քանի որ վերջին օրերին թեկնածուների  ելույթներից հետո սոցհարցումների արդյունքները փոխվել են: Եվ այսպես` Սարկոզի, թե` Օլանդ: Քարոզչական վերջին “գրոհը” ֆրանսիացի ընտրող քաղաքացիներից յուրաքանչյուրի փոստարկղում հայտնված 2 նամակներն են, որոնց  […]

Միասնական շտաբին այսօր պատասխան կտրվի. ՍԴ-ն քննարկում է

Այս պահին Սահմանադրական դատարանում քննարկվում է ընտրություններից հետո քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելն արգելող ԸՕ համապատասխան դրույթը վիճարկող դիմումը, որը ներկայացվել է միասնական շտաբի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ մասնակցությամբ ստեղծված միասնկան շտաբը, որի նպատակն է վերահսկողություն իրականացնել ընտրությունների նկատմամբ, հանդես էր եկել նման նախաձեռնությամբ, որին միացել է նաեւ “Ժառանգությունը”: Դիմումը, որ ներկայացվել […]

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.484.003

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի    6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ: Այսպես. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է`         2.484.003, որից – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված