09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումների մասին

ԼՂՀ ԱԳՆ-ն այսօր հանես է եկել հայտարարությամբ, որի մեջ ասվում է.           ,,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել կրակի դադարեցման ռեժիմը ԼՂՀ և Ադրբեջանի  զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով: Սույն թվականի հունիսի 18-ին ժամը 8.15-ին  Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված կոպիտ […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ

Հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադտկեն՝ Միացալ Նահանգներ, Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն եւ Ժակ Ֆորը՝ Ֆրանսիա) համատեղ հանդիպում ունեցան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Համանախագահները նախարարների հետ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով […]

ԿԸՀ-ն Գագիկ Բեգլարյանի մանդատը ՛՛հանձնեց՛՛ Հովհաննես Սահակյանին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2012թ. հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բեգլարյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին»  համար 1 արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու […]

Հունիսի 20-ին ԱԺ-ն կքննարկի կառավարության ծրագիրը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ”Ազգային ժողովի կանոնակարգ” Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգի ”զ” կետի` ”Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը կսկսվի 2012 թվականի հունիսի 20-ին ժամը 10.00-ին: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ` Հայաստանի […]

Խնդիրների լուծման համար արմատական փոփոխությունները պարտադիր չեն. Գագիկ Մինասյան

“Կարեւոր եւ հրատապ խնդիրների լուծման համար այն կազմը, որ գործում էր, իր առաքելությունը կատարեց”,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նոր կառավարության ձեւավորման հարցին, նշել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա հավելել է, որ խնդիրների լուծման համար արմատական փոփոխությունները պարտադիր չեն: Անդրադառնալով Եեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի` կապի եւ տրանսպորտի նախարար նշանակվելուն, Գագիկ Մինասյանն ասել է, որ […]

Դերենիկ Դումանյանն իր ծրագրերն առաջիկա հնգամյակի համար կկազմի /վիդեո/

 Մեր ժողովուրդը պետք է չվախենա իր եւ իր հարազատների հիվանդությունից, նա պետք է վստահ լինի, որ անկախ ամեն ինչից՝ իրեն կցուցաբերվի առաջին եւ անհրաժեշտ բուժօգնություն: Առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանն իր առջեւ դրված ամենագլխավոր խնդիրն այսպես ձեւակերպեց. “Ես պետք է հասնեմ դրան, բոլոր աշխատանքներն ուղղված են լինելու դրան, չեմ կարող ասել, թե մեկ տարում դա […]

Քաղաքական գնահատական տալը վտանգավոր է. ՀՀԿ-ական պատգամավորը` “Սիվիլիթաս”-ի գործի մասին

“Ի՞նչու եք այդքան ջանասիրաբար պնդում, որ կա քաղաքական ենթատեքստ: Անհրաժեշտ է առաջնորդվել անմեղության կանխավարկածով: Այս տեսանկյունից ինձ համար ընկալելի չէ, երբ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ արդեն իսկ փորձում են պիտակավորել և կանխատեսել զարգացումներ, որոնք իրատեսական չեն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով “Սիվիլիթասի” գործին, կարծիք է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյնաը: Բանախոսն ընդգծել է, որ խնդիրը գտնվում […]

Արտեմ Ասատրյանը` Արթուր Գրիգորյանի “ժառանգության” մասին /վիդեո/

“Արթուր Գրիգորյանից ժառանգել եմ մի համակարգ, որը բարեփոխումների մեջ է և այդ աշխատանքները շարունակական են լինելու”,-այսօր նորանշանակ կառավարության անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ կարճ ճեպազրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանն այսպես բնութագրեց ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի թողած  “ժառանգությունը”: Անդրադառնալով կադրային քաղաքականության մասին հարցին` Արտեմ Ասատրյանն ասաց,  որ կադրային փոփոխությունն ինքնանպատակ չեն լինում և, […]

Ֆրանսիան սոցիալիստների ձեռքում է

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի Սոցիալիստական կուսակցությունը վճռական հաղթանակ է գրանցել Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրություններում: Այժմ “ձախերի” ձեռքում են իշխանության 2 ճյուղերն էլ, ինչը թույլ կտա նրանց առանց խոչընդոտների իրագործել իրենց բոլոր նպատակները, գրում է “Коммерсанть.ru”-ն: Նախնական տվյալներով` Սոցիալիստական կուսակցությունն ստացել է Ազգային ժողովի 577 տեղերից 315-ը: Սենատն արդեն գտնվում է սոցիալիստների վերահսկողության տակ: Այս դեպքում […]

ԿԳ նախարարը` բժշկականի նոր ռեկտորի մասին /վիդեո/

Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունները կնշանակվեն  օգոստոս ամսին,  այսօր կառավարության անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով, եթե այսօր հայտարարվի մրցույթ, այն կհամընկնի բուհի ամառային արձակուրդների հետ: Հիշեցնենք, որ բուհի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի