19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՂՀ ճանաչման կամ չճանաչման գործընթացը մենք հիմա չենք քննարկում. Արտակ Զաքարյան

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցով  ԱԺ-ում ընթացող արտահերթ նիստին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հիմնական զեկուցող ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց , թե ինչու հայտարարության նախագծում անդրադարձ չկա ԼՂՀ անկախության ճանաչման մասին:

“ԼՂՀ ճանաչման կամ չճանաչման գործընթացը մենք հիմա չենք քննարկում, մենք դրա շուրջ մանրամասն քննարկումներ իրականացրել ենք աշխատանքային խմբում եւ քանի որ քննարկման բուն թեման դա չէր, մենք այս հայտարարությամբ պետք է կարողանանք պահպանել  բանակցային գործընթացում ՀՀ ձեռքեորւմները, պահպանել հայկական կողմերի դիրքորոշումները եւ մեր կողմից չնպաստել տարածաշրջանային անկայութնությանը “,- ի պատասխան նշեց Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Ժառանգությունը կրկին շրջանառության մեջ է դրել ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին հարցը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց, թե Հունգարիայի ինչպիսի քայլերից հետո Հայաստանը պատրաստ կլինի՞ վերականգնել դիվանագիտականա հարաբերությունները այդ երկրի հետ: Ի պատասխան Արտակ Զաքարյանը նշեց, որ հայտարարության տեքստի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն այդ հարցը չի քննարկել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ