09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քլինթոնների անունով կկոչվի նրանց հարազատ նահանգի օդանավակայանը

Ամերիկյան Արքանզաս նահանգի Լիթլ-Ռոք քաղաքի ղեկավարությունը որոշել է օդանավակայանը կոչել  նահանգի ամենահայտնի 2  բնակիչների` Բիլլ եւ Հիլլարի Քլինթոնների անուններով: Այս քայլով քաղաքի իշխանությունները ցանկանում են իրանց հարգանքն ու երախտագիտությունն արտահայտել ԱՄՆ-ի ամենահայտնի քաղաքական ընտանիքներից մեկին, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Արքանզասի 65-ամյա բնակիչ Բիլլ Քլինթոնը մինչ 1992-ին եւ 96-ին ԱՄՆ-ի նախագահ դառնալը երկու անգամ զբաղեցրել է Արքանզասի […]

Կառավարությունը կօգնի սոցիալապես անապահով խավերին

Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց սոցիալապես անապահով խավի համար 205 մլն դրամի չափով փոխհատուցում տրամադրել “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ին: Կառավարությունը այսպիսով մարում է “ՀայՌուսգազարդի” սուբսիդավորման 4-րդ եռամսյակի պարտքը: “Այս գործառույթը շարունակական բնույթ է կրելու եւ նպատակ ունի սոցիալապես անապահով խավերին օգնություն ցուցաբերել: Մինչեւ 300 խմ-ի համար պետությունը ցույց է տալիս օգնություն եւ նրանց համար աշխատում է 100 […]

Գերմանիայի հայերին անհրաժեշտ է ողջ հայության աջակցությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Գերմանիայի դաշնային կանցլերը գաղափարներ է հավաքում հաջորդ օրենսդրության համար: Ընդ որում` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դրա ժխտման դեմ հանդես գալու  Գերմանիայի հայերի առաջարկը ներկա պահին երրորդ տեղում է հազարավոր առաջարկների թվում, հաղորդում է “Nouvelles d`Arménie”-ն: Այդ տեղը պահպանելու եւ հետագա առաջընթաց ապահովելու համար Գերմանիայի հայերին հարկավոր են ողջ հայության ձայները, հատկապես որ Գերմանիայում այնքան էլ […]

Սիրիայի վերաբերյալ նոր բանաձեւը վերջապես “մոտեցրել” է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեխանիկորեն ընդունել է Սիրիայում իրավիճակը կարագավորելու մասին դիմումը, որը կազմվել է ՄԱԿ-Ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաջարկած կարգավորման ծրագրի համաձայն: Ի տարբերություն բանաձեւի` այս փաստաթուղթն իրավաբանական ուժ չունի, որը կարող է պարտավորեցնել կատարել ամրագրվածը: Սակայն հաշվի առենլով այն փաստը, որ երկար ամիսներ Ռուսաստանն ու Չինաստանը հակամարտում էին ԱԽ-ի մյուս անդամների […]

Իտալական Ռիետի քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալական Ռիետի քաղաքի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է միաձայն ընդունել: Այս մասին տեղեկացնում է “Nouvelles d’Arménie”-ն: Ռիետի քաղաքը գտնվում է Իտալիայի կենտրոնական մասում` Լացիո մարզում: Նրա բնակչությունը 48 հազար է:

Ռուբեն Հայրապետյանը առաջադրվելու է. ՀՀԿ-ն այլ փոփոխություն էլ է արել

Քիչ առաջ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում` փոփոխություն կատարվեց նախկին ընդունված որոշման մեջ: Թիվ 1 ընտրատարածքում` Ավանում առաջադրվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայարպետյանը: Հիշեցնենք, որ նախկին որոշումով ՀՀԿ-ից այս ընտրատարածքում պիտի առաջադրվեր Երեւանի մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության դեկան Էդիկ Գեւորգյանը: Իսկ Տավուշի թիվ 40 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվելու է ” Ինտերնեյշնլ Մասիս տաբակ […]

ԿԸՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական կազմին

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի` ՀՀ Ազգային ժողովի 2012թ. ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին: Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունն ընտրությունների ժամանակ և ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահն […]

Վարչապետը պատասխանեց Ծառուկյանին /վիդեո/

Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանել է կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի  առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` կուսակցության համագումարին հնչեցրած կոշտ հայտարարությունները, որտեղ քննադատվում էր երկրի սոցիալ տնտեսական վիճակն ու կառավարության գործունեությունը: Արդյո՞ք  հասկանալի է ԲՀԿ-ի նման դիրքորոշումը` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նա կոալիցիայի մաս […]

Վարչապետն ասաց, թե գործարար պատգամավորների մասով ՀՀԿ-ն իր խոստումը կկատարի

Քիչ առաջ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով գործարարութունը քաղաքականությունից   տարանջատելու ՀՀԿ-ի հայտարարությունների եւ ցուցակում մեծամասնական ընտրակարգով առաջադրվող գործարարների առկայության  մասին հարցին, ասաց,, որ ՀՀԿ-ն հավատարիմ է մնալու իր հայտարարությանը: “Ցուցակով պառլամենտ մուտք չեն գործելու ձեռներեցներ, եւ այդ սկզբունքը պահպանվում է մեր որոշումներով”,-ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը հավելեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի