15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ չպետք է հավասարության նշան դրվի. Շարմազանով

“Տեղի է ունեցել ստոր գործարք, որի մասնակիցներից մեկը ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր  է: Սա ապտակ է համամարդկային արժեքներին եւ այն կառույցներին, որի անդամն է Հունգարիան”,-քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Բուլղարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հայ սպային կացնահարած ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման հարցին:

Շարմազանովի խոսքով, բոլոր այն միջազգային կազմակերպությունների կողմից, որի անդամն է Հունգարիան, պետք է խիստ դատապարտող հայտարարութուններ հնչեն: ԱԺ փոխնախագահն ասաց, որ  բարձր է գնահատում այն հայտարարությունները, որոնք եղան, բայց ցավոք,  ի թիվս այլ հայտարարությունների, որոնք քննադատեցին Ադրբեջանի կառավարության տմարդի որոշումը եւ Հունգարիայի քայլը, եղան հայտարարություններ, որոնք հեղհեղուկ էին եւ եղան փորձեր հավասարության նշան դնելու ՀՀ եւ ադրբեջանի միջեւ:

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ թե ՀՀ,  թե ԼՂՀ-ն  ապացուցել են,  որ “մենք խնդրի խացաղ կարգավորման կողմնակից ենք,  բայց  եւ թույլ չենք տալու որպեսզի հավասարության  նշան դրվի :

Ողջ աշխարհը պետք է վերջ դնի Ադրբեջանի կողմից դրսեւորվող ռասիզմին եւ ֆաշիզմին”,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ