15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետությունը պատրաստ է օժանդակել սիրիահայ գործարարներին. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության գործադիր մարմնի՝ դիվանի ներկայացուցիչներին՝ վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: “Ուրախ եմ, որ Ռամկավար ազատական կուսակցությունն սկսել է վերամիավորման և ուժերի համախմբման գործընթաց:

ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի մեր ավանդական կուսակցությունները լինեն ուժեղ, համախմբված, որովհետև դա հայ ժողովրդի ինքնակազմակերպման կարևորագույն միջոցներից մեկն է: Ավանդական կուսակցությունների ցանկացած պառակտում չի բխում մեր ժողովրդի շահերից”,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը նշել է, որ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի ՌԱԿ-ի դերակատարությունը Հայաստանի քաղաքական դաշտում բարձրանա:

Հայաստանում վերջերս պաշտոնապես գրանցված և ՀՌԱԿ ու Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդն ու իրավաժառանգորդը հանդիսացող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել կուսակցության առաջիկա ծրագրերը և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, այդ թվում մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

ՌԱԿ վարչության գործադիր մարմնի ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստ են իրենց գործունեությամբ նպաստել Հայաստանի առաջընթացին, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև օլիգոպոլ երևույթների դեմ պայքարին:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձ են կատարել սիրիահայերի կողմից Հայաստանում ներդրումների իրականացման գործընթացներին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել սիրիահայ գործարարներին, մասնավորապես, վերջիններս կարող են իրենց բիզնես ծրագրերը ներկայացնել Զարգացման հայկական գործակալություն և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ օգնություն:

Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը սիրիահայերին օժանդակելու նպատակով վերջիններիս ազատել է բազմաթիվ ընթացակարգային ռեժիմներից և վարչարարական գործողություններից:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր քայլերին առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ