Կարո՞ղ է մեկը Օսկանյանին բացատրել
“Խորհրդարանը պետք է պատասխան պահանջի մեր գերատեսչություններից: Եթե այս ամենը մենք արած լինեինք տասնհինգ օր առաջ Սաֆարովը արդեն իր խցում կլիներ”,-քիչ առաջ խորհրդարանում ընթացող արտահերթ նիստին հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Օսկանյանի խոսքով, անհասկանալի ու անբացատրելի է, թե ինչու ենք մենք Սաֆարովի արտահանձնման փաստի մասին իմանում ադրբեջանական մամուլից, այն ժամանակ, երբ Սաֆարովն արդեն իր հայրենի հողում է :
“Ինձ կարո՞ղ է մեկը բացատրել, որ տասնհինգ օր առաջ, երբ հունգարական համայնքը ահազանգել է այս մասին, մեր իշխանությունները ինչու՞ ոչինչ չեն արել”,-ասաց Օսկանյանը եւ հավելեց, որ պետք է ԼՂՀ ինքնորոշման իրավունքից անցնել երկու տասնամյակ շարունակ ԼՂՀ ինքնորոշման փաստի արձանագրմանը , ինչի համար համատեղ աշխատանք, համխմբում եւ դիվանագիտական միտք է հարկավոր:
Նշենք, որ Վարդան Օսկանյանն իր ելույթն սկսեց` խոնարհվելով Գուրգեն Մարգարյանի հիշատակին: