30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական ինքնաթիռն իջեցվել է խախտումների պատճառով. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարելիք այցից առաջ հայտարարել է, թե Սիրիայի համար օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը  էրզրումի օդանավակայանում իջեցվել է թույլ տրված խախտումների պատճառով, հաղորդում է “РИА Новости”-ն: Նա նշել է որ անհրաժեշտ ստուգումից հետո ինքնաիթռն ուղարկվել է, քանի որեւէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել: Միջազգային լրատվամիջոցներում տեղեկությունը հենց այդպես էլ տարածվեց, որ հայկական […]

Մրցակից կոնգրեսականները համաձայն են Արցախի անկախությանը եւ սիրիահայերի օգնությանը

Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած բանավեճի մասին այս երրորդ եւ վերջնական հոդվածում կոնգրեսականներ Հովարդ Բերմանը եւ Բրեդ Շերմանը պատասխանել են բանավեճի վարողներ Հարութ Սասունյանի եւ Արա Խաչատրյանի` սիրիահայերի անվտանգությանը, Սաֆարովի սկանդալին, Արցախի անկախությանը եւ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին առնչվող հարցերին: Կոնգրեսական Շերմանը խոստովանեց, որ Սիրիայում որոշ ընդդիմադիր տարրեր “խիստ թշնամաբար են վերաբերում Սիրիայի […]

Հալեպ ուղեւորվող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել

Հալեպ ուղեւորվող ինքնաթիռը, որը Թուրքիայում հարկադրաբար վայրէջք էր կատարել` ուղեբեռի ստուգման նպատակով, բարեհաջող վայրէջք է կատարել: Այս մասին henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հարկադրել էին հայկական մարդատար ինքնաթիռին, որը հումանիտար օգնություն էր տեղափոխում Սիրիա, վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում: Ուղեբեռն ստուգելուց հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը:

Արման Սահակյանը` համարյա մենա՞կ

Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, ՀՀԿ-ական  “Սովռանո” ՍՊԸ տնօրեն Արման Սահակյանը լուրջ մրցակից չի ունենա: Henaran.am-ի տեղեկություններով, ոչ մի  հեղինակություն ունեցող գյումրեցի այստեղ չի առաջադրվելու: Հիշեցնենք, Արման Սահակյանը մայիսի 6-ին առաջադրվել էր թիվ 34-ում,  սակայն նրան հաղթեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: Որոշ տեղեկությունների համաձայն, Սահակյանին “գցեց” Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:  

ՀԱԿ-ը չի անցնի, Րաֆֆին էլ չի տուժի

‘Նշանակություն չունի, թե ով կլինի ՀԱԿ-ի թեկնածուն, քանի որ  նրանք պարտվում են՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է Կոնգրեսի առավել հավանական թեկնածուն նախագահական ընտրություններում: “Ով էլ լինի այդ թեկնածուն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, թե մեկ ուրիշը, միևնույն է, նա պարտվելու է` անցողիկ չեն իրենք՛՛: ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի […]

Վարդան Ղուկասյանը նեղացած չէ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զբաղվում է գործարարությամբ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը: ՛՛Ոչ թե քաղաքական կյանքից կամ քաղաքականությունից  է հեռանում պարոն Ղուկասյանը, այլ այս պահին ուղղակի գործարարությամբ է զբաղվում՛՛,-նշեց նա, հավելելով, թե Վարդան Ղուկասյանը ” շարունակում է լինել գյումրեցիների կողքին ու զբաղվել բարեգործությամբ”: Արդյոք նախկին քաղաքապետի հանդեպ չի փոխվել […]

ԵՄ-ը եւս փակեց իր օդային տարածքը սիրիական ինքնաթիռների համար

Եվրամիության արտգործնախարարների Լյուքսեմբուրգում կայացած նիստի ընթացքում ընդունվել է Սիրիայի դեմ պատժամիջոցների հերթական` 18-րդ փաթեթը, ըստ որի արգելվում են սիրական ավիաընկերությունների ինքնաթիռների թռիչքը Եվրամիության տարածքում, ինչպես նաեւ Սիրիա զենք տեղափոխող այլ երկրների օդային եւ ծովային փոխադրամիջոցների ապահովագրումը Եվրամիության տարածքում, գրում է “РИА Новости”-ն: Բացի այդ, սիրիական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց “սեւ ցուցակի” համալրում է եղել: Այժմ […]

Խաչատուր Սուքիասյանի օրակարգում առաջադրվելու հարց չկա՞

Գործարար Խաչատուր Սուքիասյանի օրակարգում 2013 թվականի փետրվարին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվելու հարց չկա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է Խաչատուր Սուքիասյանի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը` անդրադառնալով մամուլով շրջանառվող այն տեղեկությանը, թե Խաչատուր Սուքիասյանը ոգեշնչվելով Վրաստանի խորհրդարանական ընտրությունների օրինակից, մտադիր է առաջադրել իր թեկնածությունը: “Օրակարգում նման հարց չկա: Նման ցանկության դեպքում Ձեզ անպայման կտեղեկացնենք”,- Henaran.am-ին […]

Թուրքիան խորհրդակցություններ է վարում Ադրբեջանի հետ` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման վերաբերյալ

“Երբ մենք  լսեցինք Հայաստանի այդ քայլի մասին, մենք խորհրդակցություն անցկացրեցինք Ադրբեջանի հետ”,-“АПА” գործակալությանն է հայտնել  Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին: Նա նշել է, որ օդանավակայանի բացումը իբր թե “բացասաբար կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցային գործընթացի վրա”: Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է մտադիր Թուրքիան ձեռնարկել այդ կապակցությամբ` […]

Հաջորդը Ծառուկյա՞նն է

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նոր ուսումնասիրություններ է անցկացրել նախագահական ընտրությունների հավանական արդյունքների վերաբերյալ: Այս մասին սոցիոլոգը հայտնեց Henaran.am-ի հետ զրույցում: Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ նախագահական ընտրություններում առաջատարը լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահին հետևում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ինչպես  նշեց Ադիբեկյանը, շատերի համար անսպասելի էր այն, որ միայն վերոնշյալ անձինք են համարվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի