12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ /վիդեո/

Չեխիայից  վերադառնալիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ինքնաթիռում հանդիպել է  ՀՀ երկրորդ նախահգահ Ռոբերտ Քոչարյանին եւ զրույց ունեցել նրա հետ: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

“Այո մենք վերադարձել ենք նույն ինքնաթիռով: Ես պատվիրակության հետ միասին ինքնաթիռում նստած էի եւ ներս մտավ պարոն Քոչարյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը,  հարգելով իր տեղը առաջարկեց եւ պարոն Քոչարյանը նստեց իմ կողքին: Մենք զրույց ենք ունեցել , որը քաղաքական ձեւաչափի չի եղել, հարցրել է ոնց անցավ Չեխիայի հանդիպումը, եւ ես պատմեցի այն ինչ ձեզ պատմեցի”,-ասաց Աբրահամյանը:

Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք սպասվող նախագահական ընտրություններին առնչվող հարցեր չեն քննարկվել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց.”Ասացի, որ եղել է քննարկում որեւէ քաղաքական հարց չի քննարկվել, որեւէ պայմանավորվածություն չի եղել : Դա լավ ձեւաչափ չէ պայմանավորվել եւ ինքնաթիռում հանդիպել”:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում էր Չեխիայում: Լրագրողների հետ հանդիպմանը նա ներկայացրեց նաեւ Չեխիա կատարած իր այցելության մանրամասները:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=mdjx3qezQX4

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ