30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հալեպում 2 հայ է զոհվել, մեկը վիրավոր է

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում տեղի ունեցած մարտերի հետեւանքով կրկին 2 հայ է սպանվել, մեկը` վիրավոր է: Ինչպես henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, զոհվածները 1974-ին ծնված  Օվսենտ Սալիբան եւ  1981-ին ծնված Միսակ Քահաբյանն են եղել: Վիրավոր է Շանթ Տեր-Մղսյանը: Կես տարվա ընթացքում Սիրիայում 37 հայ է զոհվել:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի սատարի

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարել է, որ նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում 2 թեկնածուներից ոչ մեկին չի սատարի` ոչ դեմոկրատ Բարաք Օբամային, ոչ էլ հանրապետական Միթ Ռոմնիին, տեղեկացնում է “Երկրամասը”: Հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն իր հայտարարության մեջ նշել է, որ չնայած Կոնգրեսում, նահանգների կառավարություններում, ԶԼՄ-ներում եւ քաղաքացիական հասարակությունում գրանցված առաջընթացին, հայերի հարցերով ԱՄՆ-ի դաշնային […]

ՀԱԿ-ի միակը

Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունը չի վկայում, որ նա չի լինելու ՀԱԿ-ի թեկնածուն՝ նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Նախորդ նախագահական ընտրություններում առաջին նախագահի ավելի ակտիվությունը, վառ գործողությունները կապված էին նրա հետ, որ դեռ չկար կայացած քաղաքական ուժ, որը իրեն կսատարեր, իսկ հիմա այդ ուժը կա: Բացի այդ, Զուրաբյանի խոսքով, հիմա […]

Զուրաբյանը հակասություններ ունեցել է և Փաշինյանի, և Տեր-Պետրոսյանի հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի միջև եղել են հակասություններ, սակայն դրանք չեն վերաբերել նախագահական ընտրություններին: ՛՛ Բոլորս էլ կենտրոնական շտաբի անդամ ենք, ես չգիտեմ երկու անդամ, որ հակասություններ չեն ունեցել այս կամ այն հարցում մի քանի տարվա ընթացքում: Ավետիս Ավագյանի հետ եմ հակասություններ ունեցել, Գագիկ Ջհանգիրյանի հետ, Մանուշակ Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի, […]

Ժողովուրդը շնիկ չի, որ երբ ցանկանաս, ասես` ֆու, երբ ցանկանաս, ասես` ֆաս.

“Իսկ ՀԱԿ-ից արդեն ոչինչ գրեթե չի մնացել, ես միայն իմ մեռնելու օրը չգիտեմ, մնացած ամեն ինչը գիտեմ, ես սրանից մեկ ու կես տարի առաջ ասացի, որ ՀԱԿ-ին սպասում է ԱԺՄ-ի ճակատագիրը, ինչպես նա 1998 թվականին մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, այնպես էլ ՀԱԿ-ը մեծ դժվարությամբ կկարողանա հաղթահարել: Այդպես էլ եղավ”,-այսօր ի պատասխան Henaran.am-ի […]

ՀԱԿ-ը չի քննարկել ԲՀԿ-ին սատարելու հարցը, որովհետև…

՛՛Վերլուծաբանները, մամուլը ինչ ասես չեն գրում, դա մոգոնված է մամուլի կողմից: Լևոն Տեր-Պետրոսյանն է Կոնգրեսի թեկնածուն: Մենք որպես կոնգրես կոնսենսուս ունենք այդ հարցում՛՛,- այսօր ասուլիսին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ-ի հնարավոր աջակցությունը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին: Զուրաբյանի խոսքով՝  իրենց ոչ մի քաղաքական ուժ սատարելու առաջարկով հանդես չի եկել, և այդ պատճառով […]

ՀԱԿ-ից արդեն հեռացել են բոլոր առանցքային հակաքոչարյանական դեմքերը. քաղաքագետ

ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով սպասվող նախագահական ընտրություններին, չբացառեց, որ Հայաստանում եւ տարածաշրջանում ստեղծված  իրավիճակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման պահանջ առաջանա ՌԴ համար: “Երբ ԲՀԿ-ն` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, դրեյֆ է կատարում դեպի արեւմտյան բեւեռ, կարող է առաջանալ Քոչարյանին պահանջարկը, որոնք գտնում են, որ ՌԴ ինտեգրացիոն գործընթացներին […]

Օսկանյանը` ընդդիմության արեւ եւ միասնական թեկնածու. Հմայակ Հովհաննիսյան

ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե այսօր գտնվելով նախագահական ընտրարշավի նախաշեմին, հստակություն չունենք, թե ովքեր են մասնակցելու նախագահական ընտրություններին, թեեւ նախորդ ընտրությունների շրջանում մասնակիցների ով լինելն ուրվագծվում էր: Հմայակ Հովհաննիսյանի խոսքով,  Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, “Ժառանգություն”-“Ազատ դեմոկրատներ” ճեղքվածքը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ […]

Հիլլարի Քլինթոնը խոստովանել է իր մեղավորությունը Լիբիայում ԱՄՆ դեսպանի մահվան մեջ

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը խոստովանել է իր մեղավորությունը Լիբիայում ԱՄՆ դեսպան Ջոն Քրիստոֆեր Սթիվենսի մահվան մեջ: Այդ մասին պետքարտուղարը հայտարարել է “CNN”-ի եթերում: Քլինթոնն ընդգծել է, որ նախագահ Բարաք Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենը մասնակցություն չեն ունեցել այլ երկրներում ԱՄՆ դեսպանությունների անվտանգության վերաբերյալ որոշումներին, քանի որ դա պետքարտուղարի պարտականությունների մեջ  է մտնում: Նրա հայտարարությունը  պատասխան […]

ՀԱԿ-ն առաջարկում է

  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ընտրությունների անցկացման վերաբերյալ իրենց նոր փաթեթը: Զուրաբյանի խոսքով՝ Հայաստանում ընտրությունների մեխանիզմ գոյություն չունի: Քանի որ “ՀԱԿ-ը պայքարում ընտրառեժիմի դեմ, հիմա էլ առաջարկվում է նոր ընտրառեժիմ”: ՀԱԿ-ն առաջարկում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին  կիրառել միայն համամասնական ընտրակարգ, նաեւ քվեաթերթիկները չպիտի լինեն համարակալված: ՀԱԿ-ի մյուս առաջարկն արդեն վերաբերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի