23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահի հանձնարարականները շատ տեղին են եւ մի քիչ էլ ուշացած. Հովիկ Աբրահամյան

“Ես շատ նորմալ եմ համարում, որ վարչապետը ուզում է համագործակցել քաղաքական ուժերի հետ եւ գտնում եմ, որ կոռուպցիայի դեմ մենք բոլորս միասնական պիտի պայքարենք”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով վարչապետի առաջարկին` քաղաքական ուժերի մասնակցությամբ հակակոռուպցիոն խորհրդի նիստ հրավիրելու մասին:

Նա շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեծ անելիք ունի նաեւ ԱԺ-ն , որտեղ ներկայացված են հիմնական քաղաքական ուժերը: ”Այսօր ԱԺ-ում մի օրինագիծ կա, որն առաջարկում է կոռուպցիայի դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը քննարկվում է: Դա շատ զգայուն հարց է, ես չեմ ուզում շտապել ասելու` մեր մոտեցումները դրական, թե բացասական են, բայց եւ իմ կարծիքով  այն, որ պետք է օպոզիցիային եւ քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնել այդ գործընթացներին , ես շատ դրական եմ համարում”,-նշեց ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանը նաեւ շեշտեց.”Յուրաքանչյուր մարմին, լինի դա օրենսդիր, թե գործադիր, պետք է օրենքով սահմանված իր պարտականությունները կատարի եւ չսպասի, որ որեւէ մեկն իրեն հանձնարարություն տա իրեն վերապահված լիազորությունները իրականացնել: Իհարկե, բոլորը այն , ինչ օրենքով վերապահված է իրենց, պետք է կատարեն բարեխիղճ եւ չսպասեն, որ որեւէ հանձնարարություն տրվի, եւ ես գտնում եմ, որ հանրապետության նախագահի այս հանձնարարականները շատ տեղին են եւ կարելի է ասել մի քիչ էլ ուշացած: Ժամանակին պետք է մարդկանց կոչել, որպեսզի այդ գործընթացներով զբաղվեն”:

Հովիկ Աբրահամյանն ասաց նաեւ, որ բավականին մեծ դրական տեղաշարժեր եւ զգոնություն է նկատում գերատեսչություններում:”Մարդիկ փորձում են շատ արագ թերությունները վերացնել եւ չարած գործերը կատարել եւ դա շատ լավ է: Ես բարձր եմ գնահատում եւ համոզված եմ, որ նախագահը լինելու է հետեւողական”:

Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի կարծիքով որ ոլորտը առաջինը վիրահատության կենթարկվի /ՀՀ նախագահն էր հայտարարել, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ուժեղացնել` անհրաժեշտության դեպքում դիմելով վիրահատական միջամտության-խմբ./, Հովիկ Աբրահամյանն ասաց.”Վիրահատողին հարցրեք”:

Լրագրողի հստակեցմանը, թե տվյալ դեպքում վիրահատողը նախագահն է լինելու, Աբրահամյանն  ասաց.”Ես ասացի, որ մենք նույնպես մեր մասնակցությւնը պետք է ունենանք այդ գործընթացներում: Բոլորս գիտենք, որ Ազգային ժողովում կոռուպցիա չի կարող լինել նաեւ տեսականորեն: Կոռուպցիան կարող է լինել գործադիր եւ տեղական իշխանություններում: Մենք ուղղակի մեր մասնակցությունը պետք է բերենք, որովհետեւ քաղաքական նաեւ օպոզիցիոն ուժերը ներկայացված են պառլամենտում”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ