Խնամիությունը մի կողմ, քաղաքականությունը` մյուս /վիդեո/
ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանի միջեւ քաղաքական տարաձայնությունները չեն ազդել երկու գործիչների հարաբերությունների վրա` քաղաքական հարթությունից դուրս:
Այս մասին այսօր Henaran.am-ի հարցին ի պատասխան, ասաց Դավիթ Շահնազարյանը:
“Քաղաքական տարաձայնությունները մի կողմ, ազգակցական-բարեկամական կապերը մի կողմ: Դրանք տարբեր հարաբերություններ են”,-ասաց ՀԱԿ նախկին անդամը:
Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին կապում է ոչ միայն անցած քաղաքական ճանապարհը, այլեւ խնամիական կապը: Դավիթ Շահնազարյանի դուստրն ամուսնացած է Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու հետ:
Նշենք նաեւ, որ այս տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ Դավիթ Շահնազարյանը դուրս եկավ Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսից առաջնորդի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով: Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեւերանսները ԲՀԿ- ի հետ ստիպեցին Դավիթ Շահնազարյանին իր գործունեությունը դադարեցնել ՀԱԿ-ում: