29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զգուշացում. չխախտել Հրայր Թովմասյանի սահմանադրական իրավունքը

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խուսափում է լրագրողների հարցերից: Այսօր խորհրդարանում ԱԺ նիստից հետո Henaran.am-ը փորձեց հարց ուղղել Հրայր Թովմասյանին, վերջինս սակայն, առանց լսելու մեր հարցը, շատ կտրուկ հայտարարեց. “Ես զգուշացնում եմ, որ Սահմանադրությամբ նախարարները եւս ունեն հանգստի իրավունք”: Հիշեցնենք, որ խորհրդարանում  լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ժամանակ Հրայր Թովմասյանն անդրադառնալով “Նուբարաշեն” ՔԿՀ-ում դատապարտյալի կողմից որպես […]

Ֆրանսիան ճանաչել է սիրիական ընդդիմադիրների կոալիցիան

Ֆրանսիան եվրոպական երկրներից առաջինը ճանաչեց Սիրիական ազգային կոալիցիան` որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Այդ մասին հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը` Փարիզում կայացած ասուլիսին, հաղորդում է “Reuters”-ը: Օլանդը հայտարարել է, որ Սիրիական ազգային կոալիցիան պետք է դառնա ժողովրդավարական Սիրիայի ապագա կառավարությունը, որը հնարավոր կդարձնի վերջ տալ գործող նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին: Օլանդը հավելել է նաեւ, […]

Տիգրան Սարգսյանն է խախտել ավանդույթը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու անձամբ խորհրդարանին չներկայացրեց 2013թ. թվականի պետբյուջեի նախագիծը: Այսօր ԱԺ-ում տեղի տալով լրագրողների հարցերին, Տիգրան Սարգսյանն ասել է, որ  այդպիսի բան չկա, որ վարչապետը ներկայացնի բյուջեն: Պետբյուջեի նախագիծը, նրա խոսքով, մշտապես խորհրդարանին ներկայացնում է ֆինանսների նախարարը: “Դուք  երիտասարդ եք, լավ չեք հիշում, բայց մշտապես պետական բյուջեն ներկայացնում է […]

Ընդդիմությունը միավորներ է կուտակում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետական բյուջեն պետք է մասնագիտական առումով քննարկվի: Սակայն ընդդիմությունն այս փաստաթուղթը ծառայեցնում է նախընտրական միավորներ կուտակելու նպատակով: ‘‎2013թ. ֆինանսական գլխավոր փաստաթուղթը կառուցված է ոչ թե վիրտուալ ցանկությունների, այլ իրականության վրա հիմնվելով։ Մենք շատ հստակ պատկերացնում ենք առկա իրողությունները և մեր հնարավորություններն ու ակնկալիքները […]

Նախագահ Սաակաշվիլին շրջագայում է աշխարհով մեկ եւ ստեր տարածում. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Բանակցությունները բարդ կլինեն, քանի որ նախօրեին ՆԱՏՕ-ի խորհրդարանական ժողովը Վրաստանի վերաբերյալ խիստ բանաձեւ է ընդունել` ընդգծելով, որ իշխանությունների կողմից ընդդմադիրների հետապնդումները քաղաքական դրդապատճառներով անթույլատրելի է, գրում է  “Независимая Газета”-ն: Ռասմուսենի հետ հանդիպման ընթացքում Իվանիշվիլին պետք է ցրի այդ թյուր կարծիքը, որը […]

Օրենսդիրը մերժեց Դաշնակցության նախագիծը

Խորհրդարանն այսօր մերժեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացրած “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը, որն օրենսդիրը արտահերթության կարգով սկսեց քննարկել երեկ: Երեք անգամ գրանցում կազմակերպելուց հետո, վերջապես քվեարկությունը կայացավ: Ձայների` 37 կողմ, 58 դեմ  հարաբերակցությամբ  Ազգային Ժողովը մերժեց նախագիծը, որով “Դաշնակցությունն” առաջարկում է երկում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել […]

Ռեկորդակիր Փոստանջյանն արդարանում է

՛՛Անոնիմ հայտարարություն է տարածվել: Գործողումները երջանկության պահեր չեն, դա ավելի դժվար աշխատանք է, քան իրականացնում են ՀՀ-ում: Կարող է մեկ օր ճանապարհ անցնես, սակայն մի քանի ժամ լինես հանդիպումների մեջ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով “Վերահսկողական Քաղացիական Նախաձեռնության՛՛ տարածած հաղորդագրությունը, ասաց ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նշենք, որ պատգամավորիին այդ հայտարարությամբ մեղադրել էին, որ նա չի մտածում […]

Ուրուգվայն առաջինը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը

Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Խորխո Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը նախօրեին ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Օրիկոյի հանդիպումից հետո լրագրողների հարցերին են պատասխանել Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական խմբի ղեկավար Ռուբեն Մարտինես Ուելմոն եւ Հայաստան-Ուրուգվայ  բարեկամության խմբի ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Հանդիպմանը մասնակցել են  նաեւ ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը եւ […]

Զոհրաբյանը թակել է ՛՛Ժառանգության՛՛ դուռը

 ՛՛Ժառանգական՛՛ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ի սկզբանե դեմ էր ԲՀԿ-ի առաջարկած խորհրդակցություններին: Սակայն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ամեն դեպքում հանդիպել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ և քննարկել կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու ԲՀԿ-ի առաջարկը: Այսօր լրագրողները Փոստանջյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ՛՛Ժառանգությունում՛՛ տարաձայնություններ են եղել: ՛՛Նմանատիպ խորհրդակցություններ բազմաթիվ ենք ունեցել: Ես հնարավորություն եմ ունեցել և […]

Արաբական գարունը կհասնի՞ Լիբանան

“Սիրիայում տեղի ունեցող դեպքերը խիստ մտահոգիչ են նաեւ Լիբանանում: Շատ է խոսվում այն մասին, որ Սիրիայից հետո հերթը կհասնի Լիբանանին: Սակայն ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, արաբական գարունը կշրջանցի Լիբանանը”, – այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիբանանում լույս տեսնող “Ազդակ” թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Ինչպես տեղեկացնում  է Քանդահարյանը՝ այս պահի դրությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի