12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը Հայաստանում է

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մեյբուսը այսօր Երեւանում հանդիպում ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ընդլայնման հնարավորությունները եւ տարածաշրջանային ու համընդհանուր անվտանգությանը վերաբերող հարցեր: Ռազմածովային ուժերի քարտուղար Մեյբուսն իր խորը գնահատանքը հայտնեց  Աֆղանստանում իրականացվող առաքելությանը եւ Կոսովոյի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Նա նաեւ անդրադարձավ պաշտպանական բարեփոխումների, խաղաղապահ […]

ԲՀԿ-ն գաղափարական ուժ չէ. ՀԱԿ անդամ

“ Ես չեմ համարում, որ ԲՀԿ-ն գաղափարական ուժ է, բոլորին հայտնի է, թե ինչու է ստեղծվել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր , ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: “Ես բացարձակ վատ չեմ զգում, երբ փորձում են մեզ միավորել, բայց ես չեմ համարում, որ ԲՀԿ-ն ընդգծված քաղաքական ուժ է: ԲՀԿ-ն հնարավորություն ունի […]

Թիվ 35-ում կպայքարի 2 թեկնածու. Արման Խաչատրյանը չի գրանցվել

Երեկ` հոկտեմբերի 28-ին, ժամը 18.00-ին ավարտվել է թիվ 1 եւ 35 ընտարատարածքներում կայանալիք լրացուցիչ ընտրությունների առաջադրված անձանց թեկնածությունների գրանցումը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նա հայտնեց, որ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված բոլոր 4 թեկնածուներն էլ գրանցվել են: Այստեղ կպայքարեն  ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, ՛՛Ժառանգության՛՛ վարչության անդամ,  նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, […]

Խորհրդարանական լսումներ “ԸՕ փոփոխություն կատարելու մասին” նախագծի շուրջ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին խորհրդարանական լսումներ էր կազմակերպել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված “Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով վերացվում է ամուսնության կնքման ժամանակ կանանց եւ տղամարդկանց համար սահմանված տարիքային տարբերությունը, եւ ամուսնության տարիքի նվազագույն շեմ է սահմանվում 18-ը: […]

Բռնության ենթարկված կանայք կարող են պաշտպանել իրենց

Կանանց նկատմամբ իրականացվող հոգեբանական և ֆիզիկական բռնությունների միջև տարբերությունը այդքան էլ մեծ չէ: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասաց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Եվա Ասրիբաբայանը: Սեռական բռնությունները ևս մեզ մոտ հազվադեպ չեն: Կարծրատիպ կա, որ սեռական բռնությունները կիրառվում են միայն անբարո կանանց նկատմամբ, սակայն դա այդպես չէ: Հոգեբանի խոսքով՝ ոչ մի կին դրանից ապահովագրված չէ: […]

Սենսացիա. Բաքուն վաճառում է իր զինվորների օրգանները

Պատերազմն ավարտված չէ, այժմ ընդամենը զինադադար է: Այսօր կազմակերպված ասուլիսին այս մասին նշեց “Մեծ Տիգրան” աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը` ղարաբաղյան բանակցային գործընթացին անդրադառնալով: Անդրադառնալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը` նա նշեց, որ իրենք դեմ են “մադրիդյան սկզբունքներին”, քանի որ դրանք Հայաստանի շահերից չեն բխում: Արցախի գնդի փոխհրամանատար Ռոլանդ Բաբայանը, ով եւս ներկա էր ասուլիսին, […]

ԲՀԿ-ն կասկածում է

“Մենք կասկածում ենք կառավարության կանխատեսելիության ունակություններին և կողմ չենք զսպողական հարկաբյուջետային քաղաքականությանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ  եղած գնաճի, աղքատության ծավալների մեծացման պայմաններում  պետք է գնալ պահանջարկի խթանման ճանապարհով: “Մենք բազմաթիվ հարցադրումներ ունենք, որոնք կներկայացնենք հանձնաժողովներում քննարկումների ընթացքում, հետո […]

Հայ-ամերիկյան հարաբերությունները եղել են ու կմնան մտերիմ. Ռ Կիրակոսյան

“Որպես ընտրող ես կցանկանայի առաջին հերթին նշել, որ ես դեմոկրատ եմ եւ աջակցում եմ Օբամային”,-հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը լրագրողների հետ հադիպմանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրությունների` Կովկասի վրա ազդեցությանը: “Ինչպես Հայաստանում, ԱՄՆ-ում դա  եւս ընտրություն է անհատների` Օբամայի եւ Ռոմնիի  միջեւ, սակայն ի հակադրություն Հայաստանի` այն նաեւ ընտրություն է քաղաքական կուրսերի միջեւ: Այսինքն, […]

Տեսնես, Բերլուսկոնին Վ. Օսկանյանի մասին գիտի. Արմեն Աշոտյան

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին մեղադրել է Գերմանիայի կանցլերին ու Ֆրանսիայի նախկին նախագահին իր դեմ դավեր նյութելու մեջ: Նախարարին ուրախացրել է այն, որ այս անգամ ՀՀ իշխանություններին չեն ներքաշել այս գործի մեջ: ‘Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախկին […]

Երկու սցենար

Խորհրդարանական ընտրություններից հետո պարզ դարձավ, որ  չափանիշները եւ սպասումները նախագահական ընտրություններից ավելի բարձր են: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին, ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: “Ես կարծում եմ, որ նախագահական ընտրությունների արդյունքները հարցականի տակ չեն, խնդիրը կայանում է նրանում, թե ինչպիսի ընտրություններ կլինեն: Մի կողմից արդեն պարզ է, որ նախագահ Սարգսյանը կվերընտրվի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի