19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱԿ-ն առայժմ 16 ստորագրություն ունի, 4-ը` ԲՀԿ-ից

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նոյեմբերի 21-ին տապալված ԱԺ արտահերթ նիստի կապակցությամբ ՍԴ դիմելու համար առայժ հավաքել է 16 ստորագրություն: Այս մասին այսօր Henaran.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Ձեւաթղթի տակ ստորագրել են ՀԱԿ պատգամավորները, Ժառանգության պատգամավորներն ու Ազատ դեմոկրատները:

ԲՀԿ-ից ստորագրել են ընդամենը 4 պատգամավորներ` Վարդան Օսկանյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, վերջինս հայտարարել էր, որ չի միանալու նախաձեռնությանը, քանի որ հարցը քննարկվելու է ԱԺ էթիկայի հանձնաժողովում:

Նշենք, որ ՀԱԿ-ին ՍԴ դիմելու համար հարկավոր է 27 պատգամավորի ստորագրություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ