14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի 2-րդ փուլը

  Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի 2-րդ փուլը, հաղորդում է “Reuters”-ը: Նախօրեին երկրում հերթական բախումներն են տեղի ունեցել նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: Ոստիկանությունը ցուցարարներին ցրել է արցունքաբեր գազի օգնությամբ: Երկրի մեծությամբ 2-րդ քաղաքում` Ալեքսանդրիայում, բախումների հետեւանքով  շուրջ 70 մարսդ է տուժել:  Նախորդ շաբաթ կայացած հանրաքվեի առաջին փուլի արդյունքներով`երկրի գլխավոր օրենքի նախագծին հավանություն […]

Ռոբերտ Բրադտկեն լքում է ԵԱՀԿ Մինսկի խումբը

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի կողմից համանախագահ Ռոբերտ Բրադտկեն շուտով կլքի այդ պաշտոնը, գրում են հայկական լրատվամիջոցները:  Ռոբերտ Բրադտկեն  ԵԱՀԿ Մինսկի խմբում համանագահ է նշանակվել 2009-ի սեպտեմբերին` այդ պաշտոնում փոխարինելով Մեթյու Բրայզային: Առայժմ հայտնի չէ` ինչ պաշտոնում կնշանակվի Բրադտկեն: Ամենայն հավանականությամբ, դա կլինի որեւէ պաշտոն արտասահմանում կամ Պետդեպարտամենտում: Հայտնի չէ նաեւ ` ով կփոխարինի Բրադտկեին Մինսկի […]

Ադրբեջանը չի կարողացել խոչընդոտել ՄԱԿ-ի հեղինակավոր կոմիտեում Հայաստանի ընտրությունը

ԱԳՆ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել  ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամակցության մասին, որտեղ հպանցիկ ներկայացված էր, թե Ադրբեջանը ամիսներ շարունակ փորձել է խոչընդոտներ հարուցել այդ կառուցում Հայաստանի ընդգրլվելուն: Դիվանագիտական աղբյուներից մեզ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի առարկությունը չեզոքացնելու եւ ՄԱԿ-ի անդամների աջակցությունը ստանալուն հաջորդել է լայնածավալ դիվանագիտական աշխատանք, ինչպես Նյու-Յորքում, այնպես էլ տարբեր մայրցամաքներում գտնվող տարբեր մայրաքաղաքներում: Մի քանի […]

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, Սերժ Սարգսյան

“Հայաստանի քաղաքական կյանքի ամենակարեւոր իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին”,- “Ռոսիա 24” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` ամփոփելով անցնող տարին, նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  Հանրապետության ղեկավարը նշել է, որ անցնող տարին Հայաստանի համար աչքի ընկավ ընտրական գործընթացների առատությամբ. “Մեր երկիրը գտնվում է ընտրական ցիկլի գագաթնակետին. մենք մայիսին անցկացրեցինք Հայաստանի խորհրդարանի ընտրություններ, սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ արդեն երկու […]

“Բարգավաճ Հայաստանը” դասական առումով կուսակցություն չէ, և չէր կարող այս լուրջ պայքարի մեջ իր որոշակի տեղը ունենալ

 Henaran.am-ի զրուցակիցն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Երվանդ Մանարյանը: Պարոն Մանարյան, Ձեզ վաղուց չենք տեսել ՀԱԿ-ի կողքին, ինչո՞ւ: Կոնգրեսին ո՞րտեղ եք տեսել, որ նրա կողքին էլ ինչ-որ մեկին տեսնեք, վաղուց Կոնգրեսը հրապարակային ելույթներ չի ունենում:  Ի՞նչ եք կարծում ինչպե՞ս պետք է վարվի ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում: Հայ ազգային կոնգրեսը կուսակցություն չէ, նրա […]

Օսկանյանն ու Զուրաբյանը հարցաքննվել են

ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի  առանձնազրույցը գաղտնի ձայնագրառելու եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։   Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա նախապատրաստված  նյութերով պարզվել է, որ գաղտնի ձայնագրվել է վերջիններիս՝ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ”Ռիչ” սրճարանում տեղի ունեցած առանձնազրույցը, […]

Հայաստանը դարձավ Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի անդամ

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամության մասին: Մինչ Գլխավոր ասամբլեայի որոշումը, այս հարցի ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում քննարկումների ընթացքում, Ադրբեջանը ամիսներ շարունակ ջանքեր էր գործադրում խոչընդոտելու Հայաստանի անդամակցությունը: Այնուամենայնիվ, հայկական կողմի տարբեր ուղղություններով կատարված դիվանագիտական աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 18-ին ԳԱ-ն որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեին Հայաստանի Հանրապետության […]

ՀԱԿ-ում անգործությունն ավելի շատ է, քան գործունեությունը.Պետրոս Մակեյան

ՀԱԿ-ի մաս կազմող “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի համոզմամբ, ՀԱԿ-ն ավելի շատ անգործությամբ է աչքի ընկնում, քան քաղաքական գործունեությամբ:  Այսօր այս մասին լրագրողներին ասաց կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով ներկա էր “Հանրապետություն” կուսակցության  համագումարին:  “Ցավոք սրտի ես գնահատում եմ  Հայ ազգային կոնգրեսի վերջին ժամանակների անգործությունը: Գործունեությունը ես չեմ կարող գնահատել: Անգործությունն ավելի շատ է, […]

Շատ քաղաքական գործիչներ մի քիչ ժամանակից առաջ են ընկել, սխալվել են… /վիդեո/

ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, որն այսօր մասնակցում էր “Հանրապետություն” կուսակցության համագումարին, չի ուզում “աշխարհից առաջ ընկնել”:  “Քանի որ աշխարհի վերջն ա էսօր, չեմ ուզում աշխարհից առաջ ընկնեմ: Շատ քաղաքական գործիչներ մի քիչ ժամանակից առաջ են ընկել, սխալվել են: Րաֆֆին էլ ա սխալվել…”,-իրեն ուղղված լրագրողների բազմաթիվ հարցերին Սասուն Միքայելյանն այսպես պատասխանեց եւ խոստացավ սպառիչ պատասխաններ տալ […]

Թուրքիան մեզ հետ սիրախաղ կանի, իսկ 2015-ից հետո կրկին կանցնի թշնամական վերաբերմունքի. Արա Պապյան

“Եթե մենք առաջարկում ենք Արեւմտյան Հայաստանի տարածքներում ստեղծել այսպես կոչված “փոքրիկ Եվրամիություն”, ապա կարելի է լեզու գտնել”: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` խոսելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններից:  Նրա կարծիքով` քրդերը շահագրգռված են մեզ հետ համագործակցելու, քանի որ  նրանք սկսել են խոսել ցեղասպանության ժամանակ իրենց գործած մեղքերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի