11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը ձգտում է ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը. “Независимая газета”

Ռուսական “Независимая газета”-ն անդրադարձել է ՌԴ նորանշանակ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցին Հայաստան: Հոդվածում մասնավորապես ասվում է.

“Նախօրեին ավարտվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական այցը Հայաստան: Սա նրա առաջին արտասահմանյան այցն էի նոր պաշտոնում: Այցը պլանային էր, չնայած որ այն անցավ ղարաբաղյան հակամարտության սրման ֆոնի վրա: Այնպես որ Շոյգուի կապերը Հայաստանի ղեկավարության հետ եւ Հարավային Կովկասում ռուսական ռազմական խմբավորման զննումը ծայրահեղ կարեւոր քայլ է:

Մոսկվայում լրջորեն մտահոգված են պաշտոնական Բաքվի այն հայտարարությամբ, ըստ որի Ադրբեջանի ՀՕՊ ուժերը հրաման են ստացել ոչնչացնել այն քաղաքացիական ինքնաթիռները, որոնք “ապօրինի կերպով կհայտնվեն իր օդային տարածքում”: Բաքուն նման տարածք է համարում նաեւ Լեռնային Ղարաբաղի երկինքը: Ռուս մասնագետների կարծիքով` Բաքվի նման դիրքորոշումը կարող է պատերազմի հանգեցնել:

Ադրբեջանը նման հնարավորություն ստացավ, երբ 2010-ին այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որոշման համաձայն Մոսկվան, հրաժարվելով Իրանի հետ համապատասխան պայմանագրից, Ադրբեջանին վաճառեց նախատիպը չունեցող “Ֆավորիտ” զենիթահրթիռային  համակարգերի 2 դիվիզիոն: 

ԶԼՄ-ներում տեղեկություն չի հաղորդվում այն մասին` քննարկել է արդյոք Շոյգուն Ստեփանակերտի օդանավակայանի պաշտոնական բացման հավանականությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կամ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Սակայն ՌԴ ՊՆ աղբյուրների հաղորդմամբ` Շոյգուն ոչ պաշտոնական մակարդակով խորհուրդ է տվել, որպեսզի Ղարաբաղի տարածքով թռիչքներ չիրականացվեն: Միաժամանակ բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմա-տեխնիկական համագործակցության մասին պայմանագրի մանրամասների քննարկմանը: Այն մոտ ապագայում կստորագրվի 2 երկրների ղեկավարների կողմից:

Բացի Շոյգուից նույն թեմայի շուրջ Երեւանում քննարկումներ են անցկացրել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՌԴ առեւտրի եւ արտադրության փոխնախարար Իգոր Կարավաեւը: ՀԱՊԿ քարտուղարության եւ ՀՀ ԱԱԽ-ի միջեւ համաձայնագիր է ստորագրվել` Հայաստանում “ՀԱՊԿ ակադեմիա” հիմնադրամի ստեղծման մասին:

“Ռուսաստանը վերջապես դեմքով շրջվեց դեպի իր գլխավոր եւ ստրատեգիական դաշնակիցը Հարավային Կովկասում` Հայաստանը, որի ռազմական պոտենցիալի ամրապնդումը տարածաշրջանի կայունության երաշխիքն է: Դա զսպող գործոն է Ադրբեջանի համար, որը ձգտում է ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը”,-հայտարարել է գեներալ-լեյտենանտ Յուրի Նատկաչյովը, ով ավելի քան 5 տարի ծառայել է որպես Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի հրամանատարի տեղակալ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ