28 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քլինթոնն իր “խորին հիասթափությունն” է հայտնել Հունգարիային` կապված “Սաֆարովի գործի” հետ

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը`Հունգարիայի ԱԳ նախարար Յանոս Մարտոնիի` Վաշինգտոն կատարած այցի ժամանակ կրկին հայտնել է իր հիասթափությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ` նշելով, որ այդ որոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին մեծ վնաս հասցրեց, տեղեկացնում է “asbarez.com”-ը: Կայքը նշում է, որ ԱՄՆ-ը առաջիններից մեկն էր, որ դատապարտեց Սաֆարովի արտահանձնումն ու ներումը, սակայն ընդգծում […]

Վրաստանը նորմալ երկիր է դառնում. ՆԱՏՕ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունից ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի դաշինքին իշխանության փոխանցումը վկայում է այն մասին, որ “Վրաստանը նորմալ երկիր է դառնում”, հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: “Այն փաստը, որ Վրաստանում իշխանությունը փոխվում է քվեարկության արդյունքում, ցույց է տալիս, որ Վրաստանը նորմալ երկիր է դառնում”,-հայտարարել է Ապաթուրայը` […]

“Շուտ է, շուտ….”.Սասուն Միքայելյան

ՀԱԿ համամասնական ցուցակի անդամ Սասուն Միքայելյանը Henaran.am-ի հետ զրույցում չմեկնաբանեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Մասնավորապես,  հարցը վերաբերում էր ՀԱԿ-ի վարկանիշին եւ վերջերս այնտեղ կատարվող ներքին հակասասությունների : “Շուտ է, շուտ է, ժամանակը չի  խոսելու, մի երկու շաբաթ հետո”,-ասաց Միքայելյանը:

Արամ Սարգսյանի հետ կարող ենք միասնական ընդդիմադիր թեկնածու ունենալ. ՀԱԿ անդամ

ՀԱԿ մաս կազմող Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը վստահ է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը 2013-ի նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով եւ որեւէ այլ թեկնածուի սատարելու խնդրի առջեւ չի կանգնի: Henaran.am-ի հետ զրույցում Սոս Գիմիշյանն ասել է, որ չի կարծում, թե այս հարցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հապաղում է: -Բացի գործող նախագահից, մյուսները դեռեւս պաշտոնապես […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 20 տարիներին այդ հարաբերությունները զարգացել են վերընթաց և փոխվստահության պայմաններում: Երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապես կարևորվել է նաև […]

Եվս 2-ական թեկնածու է առաջադրվել թիվ 1 և 35 ընտրատարածքներում

Այսօր՝ ժամը 18.00-ին, լրացավ  Երևանի թիվ 1 և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրման վերջնաժամկետը: Ինչպես արդեն հայտնել էինք, թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են ՛՛Ժառանգության՛՛ վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ի կողմից Ռոբերտ Սարգսյանը: Այս երկու թեկնածուներին այսօր ավելացել են ևս երկուսը՝ ՛՛Հայաստանի կանաչների միությունից՛՛՝Արմենակ Դովլաթյանը և ինքնաառաջադրված գործազուրկ Էդուարդ Պետրոսյանը: Թիվ  35  ընտրատարածքում ՛՛Շիրակ՛՛ ֆուտբոլային ակումբի […]

ԼՂՀ Մարտակերտի շրջանում դիտարկում կիրականացվի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հոկտեմբերի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի  ղեկավարությամբ: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ […]

ԲՀԿ-ն ՀԱԿ-ին փո՞ղ էր տալիս

“Այսինքն, ԲՀԿ-ն ընտրակաշա ՞ռք էր բաժանում, մենք էլ դա վերցնո ՞ւմ էինք, հա ՞: Դա նշանակում է հետեւյալը` ԲՀԿ-ն ընտրակաշառք էր  բաժանում, ՀԱԿ-ն էլ` վերցնում էր: Այդպիսի խոսակցությունները ծիծաղելի են: Դա բացառվում է ”,-  Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի վերջին բացահայտմանը, ասել է ՀԱԿ անդամ, Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: […]

Օսկանյանը ԲՀԿ-ից դո՞ւրս

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը չի մտածում ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛ լքելու մասին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը՝ մեկնաբանելով փորձագիտական այն պնդումները, որ վերջին դեպքերից հետո ԲՀԿ-ում Օսկանյանի գաղափարակիցների ու թիմակցիների թիվը կրճատվել է, ըստ այդմ՝ պատգամավորը կարող է լքել կուսակցությունը: ՛՛Չի համապատասխանում իրականությանը, դա որևէ կապ չունի իրականության հետ՛՛,-ասաց օգնականը: Հարցին, […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան  Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո, հաղորդում է “АПА”-ն` հղում անելով ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին: Ինչ վերաբերում է նախարարների հանդիպմանը, ապա Ժակ Ֆորը նշել է, որ այն կկայանա առաջիկա օրերին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված