24 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանել կուսակցական գլխարկները եւ սատարել Րաֆֆիի՞ն (վիդեո)

‘Դա ՀԱԿ-ի ինքնիշխան իրավունքի տիրույթից է, պետք է սպասենք, թե ինչպես ՀԱԿ-ը կկողմնորոշվի այդ հարցում’,-այսպես արձագանքեց ‘Ժառանգության’ առաջնորդը Henaran.am-ի  հարցին, թե ինչպես հանդես կգա ՀԱԿ-ը նախագահական շրջափուլում: ‘Ես միշտ կողմնակից եմ եղել ժողովրդական լուծումների` հետխորհրդային ուղղահայացը հաղթահարելու համար, նոր Հայաստան բերելու համար: Բայց հարգելի են նաև այլ մոտեցումները և մենք կսպասենք -յուրաքանչյուր կուսակցության որոշմանը’,-հավելեց Հովհաննիսյանը: […]

Օսկանյանը նեղացել է Ծառուկյանից. Հրապարակ

Վարդան Օսկանյանը երեկ “վճռական մենակ” էր, հասկանալիորեն` բավականին մտահոգ ու ահավոր անտրամադիր: Մինչեւ նիստն սկսվելը նա միայնակ նստած էր իր սենյակում, միակ մարդը ԲՀԿ-ից, որ սրտացավ ելումուտ էր անում, Գուրգեն Արսենյանն էր: Հետո Օսկանյանն ինքը գնաց Արսենյանի վիպ-սենյակ, որտեղ վերջինիս հետ քննարկում էին “կողմ քվեարկողների” ցանկը, Արսենյանն ասում էր` այ, սա-սա-սա “կողմ” կքվեարկեն:Օսկանյանը լուռ էր: […]

Իմ համար է՞լ եք գալու. Վահան Հովհաննիսյանը` Աղվան Հովսեփյանին

“Սա այն դեպքը չի, որ մարդուն անձեռնմխելիությունից զրկելով մասնակցում ենք արդարադատությանը”,-այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը եւ տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագրի քվեարկությանը: Վահան Հովհաննիսյանը տարակուսեց, թե ինչու է քաղաքական մեծամասնությունը միջնորդագիրը դիտում որպես միջոց, որ Օսկանյանն ապացուցի իր անմեղությունը: “Իրավաբան […]

Ո՞վ է ստում

‘Պայմանավորվածություն չի եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը վայր պիտի դնեն իրենց մանդատները’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘Ազատ դեմոկրատների’ խոսնակ Անժելա Խաչատրյանը: Հիշեցնենք,  ‘Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարել է, որ երկու կուսակցությունների ղեկավարները պայմանավորվել են ցած դնել կամ ուղղակի չվերցնել մանդատները: Սակայն խոսնակի խոսքով` իրենց կուսակցության վարչությունը նման հարց չի քննարկել: ‘Յուրաքանչյուր մարդ […]

Կառավարությունը կատվի պես է. Հրանտ Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հերթական անգամ մերժում է ստացել կառավարությունից:  Պատգամավորը սոցցանցում կիսվել է այդ առիթով. ‘Այսօր կառավարությունից կարծիք ստացվեց իմ երկրորդ օրենսդրական առաջարկության վերաբերյալ։ Մասնավորապես առաջարկել էինք, որպեսզի 2 անգամ ավելացվի ռոյալթիի, այսինքն հանքերից պետությանը հասանելիքի բաժինը։ Կառավարությունը մերժել է այս առաջարկը` հետևյալ պատճառաբանությամբ։ Գործող օրենքով, ըստ կառավարության, “10 տոկոս շահութաբերության դեպքում […]

Վրաստանում ընտրություններն ուղեկցվում են ծեծով

Վրաստանում ընտրական գործընթացն առայժմ հանդարտ է ընթանում` առանց լուրջ միջադեպերի, գրում է  “NEWS.GE” կայքը: Չնայած կան նաեւ անհարթություններ: Արձանագրվել են դիտորդներից մի քանիսին` ընտրատեղամասեր թույլ չտալու դեպքեր: Պատճառն այն է, որ վերջիններս տեղեկություն չեն հաղորդել ԿԸՀ-ին իրենց կազմակերպության ֆինանսավորման աղբյուրների մասին: Որոշ տեղամասերում տարբերություն կա ընտրողների եւ քվեաթերթիկների թվի միջեւ: ԿԸՀ-ն սա բացատրում է նրանով, […]

Դատախազի միջնորդագիրն այսօր չքվեարկվեց. ԱԺ նիստն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց հինգերորդ գումարման ԱԺ հերթական քառօրյայի առաջին նիստը: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած գրավոր միջնորդագրի քննարկումը` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ Սիվիլիթասի փողերի լվացման գործում ներգրավելու մասին, չավարտվեց: Միջնորդագրի քվեարկությունը ամենայն հավանականությամբ տեղի կունենա վաղը: Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցելու այս քառօրյայի քվեարկություններին: […]

Վեց- յոթ ամիս առաջ նույն երգն էինք երգում, ոչինչ չի փոխվել. Գալուստ Սահակյան

ԱԺ ամբիոնը չպետք է վերածել վրեժի ամբիոնի: Այսօր խորհրդարանում  նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վերջինիս ելույթը հաջորդեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ Փաշինյանն ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ մարտի մեկի դեպքերին  Վարդան Օսկանյանի առնչությանը: “Մենք պիտի հնարավորություն տանք պարոն Օսկանյանին, որ ապացուցի իր անմեղությունը: Մենք պիտի հնարավորություն տանք […]

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ ամսում կորոշի/վիդեո/

՛՛Շնորհակալ եմ պատասխանի համար, շնորհակալ եմ, որ պատիվ ստացա Սերժ Սարգսյանին ուղղված նամակի պատասխանը ԱԺ նախագահի միջոցով պատասխանելուն՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հովհաննիսյանը նամակ էր հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որում նշված էին բազմաթիվ կետեր, որոնք, ըստ նամակատիրոջ, պետք է փոփոխության ենթարկվեն Հայաստանում: ՛՛Եթե նամակը […]

ԲՀԿ-ն կլքի ԱԺ շենքը

“Որեւէ մեկը չի կարող ԲՀԿ-ի հետ խոսել այս լեզվով”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս մեկ անգամ նշելով, թե Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործընթացը համարում են քաղաքական հետապնդում նաեւ ուղղված ԲՀԿ-ի դեմ: “Մեր պատգամավորների ելույթներից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցությունը այս քննարկումից հետո չի մասնակցելու այս քառօրյայի որեւէ քննարկմանը”,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի