10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պահանջ դիտորդներին. բողոքի ակցիա ԵԱՀԿ գրասենյակի դիմաց /ֆոտո, վիդեո/

“Սա մեր երկիրն է”, “Մի սատարեք կեղծարարներին”, “Հեռացեք”: Այս կոչերով մի խումբ երիտասարդներ այսօր` հունվարի 31-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց, որտեղ այժմ գտնվում են միջազգային դիտորդները: Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, հավաքվել է մոտ 20 երիտասարդ: Նրանք ցանկանում են միջազգային դիտորդների ուշադրությունը հրավիրել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Անի Կարախանյանը […]

Խոստումները տապալվել են. ում է ակնարկում Սերժ Սարգսյանը /ֆոտո/

 “Մենք շատ հաճախ ականատես ենք եղել, երբ մարդիկ ժողովրդի ականջին խոստումներ են շշնջացել, սակայն հետո տապալել են իրենց աշխատանքը”,-Աբովյանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ինքն աշխատել է առանց աղմուկի եւ չի խուսափել պատասխանատվությունից: Ըստ Սերժ Սարգսյանի, քայլ առ քայլ փոխվել է երկրի քաղաքական դաշտը, հիմա աստիճանաբար փոխվելու է տնտեսությունը: […]

Աղջիկներն էլ պիտի ծառայեն. Հայրիկյանը նրանց արտոնություններ կտա

 ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր նախընտրական ծրագրում առաջարկում է աղջիկներին ևս բանակ զորակոչել:  Սակայն սա լինելու է կամավոր հիմունքներով: Լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանը նշեց, որ իր առաջարկի համաձայն՝ աղջիկները պետք է ծառայեն տասը ամիս: Առաջին ամիսների ընթացքում նրանք պետք է սովորեն առաջին բուժօգնություն, մեքենա վարել: Ծառայության գնալու են տնից և երեկոյան կրկին տուն […]

Սերժ Սարգսյանը թաքցնում է իր կենսագրության որոշ տվյալներ. Վարդան Սեդրակյան

“Նա տառապում է դեժավյու կոչվող հիվանդությամբ` հիշողության կորստով”,-նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման որակում տվեց գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին, նշելով, որ վերջինս հանրությունից թաքցնում է իր կենսագրական տվյալները: Օրինակ` նա խառատ է եղել, եղել է ՀՀՇ վարչության անդամ, անձամբ պատասխան է տվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության համար, […]

Իսրայելը հարվածել է Սիրիայի՞ն

Մոսկվան ստուգում է իսրայելական ռազամօդային ուժերի կողմից Սիրիայի վրա իրականացված ավիահարվածի մասին տեղեկությունը: Եթե դա հաստատվի, ապա այն կլինի ՄԱԿ-ի կանոնակարգի կոպիտ խախտում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը: Այս մասին հաղորդում է “РИА Новости”-ն: Նախարարության տարածած հայտարարության մեջ կոչ է արվում դադարեցնել ամեն տեսակի բռնություն Սիրիայում, թույլ չտալ որեւէ միջամտություն դրսից եւ սկսել համասիրիական երկխոսություն` հիմնված […]

Բագրատյանի օգտին

“Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը քվերակելու է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի օգտին: ‘’ Ես որպես ընկեր, եւ որպես Ալեքսանդր Արզումանյան գնալու եմ քվեարկեմ իր օգտին ‘’,-Henaran.am-ի հետ զրուցյում ասաց Ալեքսանդր Արզումանյանը: Ինչ վերաբերվում է  ’’Ազատ  դեմոկրատներին’’, որը հայտարարություն էր տարածել սեփական թեկնածու չառաջադրելու եւ թեկնածուներից որեւէ մեկին չսատարելու մասին, […]

Աբովյանում Սերժ Սարգսյանի համար կարմիր գորգ են փռել /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպմանը Աբովյանում մասնակցում է Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը: Պատասխանելով Henaran.am– այն հարցին, թե արդյոք այստեղ գտնվելը նշանակում է, որ Գուլոյանը սատարում է Սերժ Սարգսյանին, քաղաքապետն ասաց. “Ես ԲՀԿ անդամ եմ եւ կուսակցության որոշումը ինձ համար պարտադիր է”: Նրա խոսքով` ինքը Աբովյանի քաղաքապետն է եւ […]

Հայրիկյանն իր մեջ միավորում է 4 թեկնածուի

ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը խորհուրդ է տալիս գործող նախագահ Սերժ Սարգսյանի, նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածներին իրենց ձայնն իրեն տալ: ՛՛Թեկնածուներին միավորելու տեսակետից ես նախագահական ընտրություններին գնում եմ արդեն հրաժեշտ տված, ես ասում եմ, որ երկու տարով եմ գնում: Ձայն տալով Րաֆֆի Հովհաննիսյանին` ձայն եք տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ձայն […]

Ի՞նչն է Սերժ Սարգսյանին հունից հանում

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին քարոզարշավի 11-րդ օրը շարունակեց Կոտայքի մարզում: Առաջինը թեկնածուն եղավ Եղվարդ քաղաքում: Սերժ Սարգսյանի խոսքով` նրա համար եւ չափազանց հեշտ է, եւ դժվար այսօր ներկայանալ, քանի որ տարիներ շարունակ աշխատել է եւ ուրիշների նման կեղծ խոստումներ չի տվել: “Ես ազնիվ եմ աշխատել, ազնիվ եմ եղել իմ վարքով բոլորիդ առաջ”,-ասաց […]

Ադրբեջանը մեղադրում է Բորդյուժային

Ադրբեջանի ՊՆ-ը մեղադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային տարածաշրջանում լարվածություն  առաջացնելու մեջ: Նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ “դա զարմանալի չէ, քանի որ Բորդյուժան բազմիցս անարդարացիորեն պաշտպանել է Հայաստանին”,-հաղորդում է “Regnum” գործակալությունը: Վերջինիս հայտարարությունը վերաբերում է հունվարի 29-ին Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այն դիտարկմանն, ըստ որի “ինքը լուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի