08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բագրատյանը երկու դեպքում կարող է չհրաժարվել պաշտոնից

”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագան Սոս Գիմիշյանը ”Ազատություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին խորհուրդ է տալիս պաշտոն ստանձնել միայն այն դեպքում, եթե Հայաստանի չորրորդ նախագահը լինի լեգիտիմ ու ժողովրդի կողմից ընդունված:

”Ինքը պետք է որոշի դա, սակայն եթե ընտրված իշխանություն լինի, եթե օրինականացված իշխանություն լինի, շատ հնարավոր է, որ ընդունի պաշտոնի առաջարկը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գիմիշյանը: Վերջինս սակայն կարծում է, որ չի կարելի կեղծ ընտրություններով ձևավորված իշխանությունների մասը կազմել: ”Անկախ նրանից, թե ով կլինի, կարևորն այն է, որ լինի ընտրված, լեգիտիմ նախագահ, դա ուժ կտա Հայաստանին ու անխոցելի կդարձնի նրան”,-նշեց նա:

Բացի այդ, կա ևս մեկ հարց, որը պետք է հաշվի առնել: Ըստ Գիմիշյանի` եթե Բագրատյանին այնպիսի պաշտոն առաջարկեն, որով նա կկարողանա իր բարեփոխումների ծրագրերն իրագործել, ապա պաշտոն ընդունելն արժե:

”Նայած ինչ կառաջարկեն, եթե այնպիսի մի պաշտոն առաջարկեն, որ այս ծրագիրը կյանքի կոչելու քաղաքական վճիռներ կայացնող լինի, այդ դեպքում խորհուրդ կտամ` ընդունի”,-ընդգծեց Գիմիշյանը և հավելեց. ”Եթե պարզապես մի աշխատանք պետք է ունենա, դա արդեն կլինի անձնական խնդրի լուծում, իհարկե, անձնական հարցերը ևս պետք է լուծել, բայց եթե դու կուսակցության նախագահ ես, չի կարելի առաջնորդվել անձնականով:

Ընտրված նախագահի հետ կարելի է աշխատել, եթե գործը լուրջ է ու անձնական խնդրի հարց չի լուծում, իսկ եթե պիտի ասեն` արի, որ լավ ապրես, դա առևտուր ու վաճառք է, դա վաճառվել է նշանակում”,-կարծում է Սոս Գիմիշյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ