08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առանց

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ ի տարբերություն նախորդ քարոզարշավների , փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավն ինչ-որ չափով առանձնանում է կոռեկտությամբ, այն առումով, որ թեկնածուները միմյանց որպես ‘’դուշման’’ չեն ընկալում, չնայած այն հանգամանքին, որ քարոզարշավը զերծ չի մնացել ինչ-որ որակումներից ու արտահայտություններից:

‘’Իհարկե,  եղել են ինչ-որ արտահայտություններ, օրինակ, նույն Վահան Հովհաննիսյանը` ‘’Արա, դուք ով եք, որ ձեր վրա կրակեն’’ արտահայտություն, բայց եթե ընդհանուր առմամբ համեմատում ենք, թե ինչ է միշտ կատարվել եւ այս անգամվա ֆոնը, իհարկե, այս քարոզարշվին, այսպես ասած բարի, մեղմ ֆոն է եղել’’,- Henaran.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղտեխնոլոգը:

Կարեն Քոչարյանի խոսքով, այս ընտրություններում, այնուամենայնիվ, չկա այն  լարվածությունը, երբ “քաղաքական պայքարը վեր էր ածվում դուշմանության”: ‘’Հիմա կարելի է ինչ ասես ասել`  կլոունադա է , այս է, այն է, բայց փաստը մնում է փաստ, որ չկա դուշմանություն, մարդիկ չեն պատրաստվում իրար փոր թափել: Դա ես համարում եմ մեծ ձեռքբերում, որովհետեւ դա այն  առաջին քայլն է, ինչի մասին երազում էին շատ-շատերը, որ Հայաստանում վերջապես քաղաքական պայքարը ցիվիլ կընթանա’’,-նշել է մեր զրուցակիցն ու հավելել.

’’Իհարկե, երբ  իրար ‘’արա’’-ով կամ ‘’կոլխոզի նախագահ’’-ով են դիմում, դեռ հեռու է քաղաքական պայքարի ցիվիլ լինելուց, բայց համենայն դեպս, արդեն չեն պատրաստվում յաշիկները իրար գլխով  տալ’’:

Առանձնացնելով քարոզարշավային պայքարի շրջանում տեղ գտած բացթողումները, Կարեն Քոչարյանը առանձնացրել է նախ եւ առաջ քաղաքական դաշտի փոշիացումը, ինչը, սակայն, քաղտեխնոլոգի համոզմամբ, ոչ թե մեկ օրվա, այլ վերջին 10-15 տարիների արդյունքում առաջացած իրավիճակ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ