16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ-ը պաստառներ է հեռացրել. հաստատվեց քվեաթերթիկի նմուշը /վիդեո/

Այսօր ԿԸՀ-ն արտահերթ նիստ էր հրավիրել: Նախապես ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ իրենք Երևանի քաղաքապետարանի հետ միասին շրջայցեր են կատարել մայրաքաղաքում, և այն պաստառները, որոնք ոչ ճիշտ վայրերում են փակցված եղել, հեռացվել են: Նմանատիպ շրջայցեր են կատարվել նաև մարզերում, որոնց արդյունքների մասին ԿԸՀ-ը ավելի ուշ կհայտնի:  Մուկուչյանը հայտնեց, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում թեկնածուների քարոզչական […]

126-ամյա կուսակցությունը չի լուծարվի

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դեմ չէ ՀԱԿ-ը կուսակության վերածելուն: ”Դա իմ խնդիրը չի, վերջ ի վերջո շարժումը չի կարող հավերժ գոյատևել, երբ բոլոր որոշումները կոնսենսուսով են ընդունվում, իսկ կոնսեսուսով շատ քիչ որոշում կարելի է ընդունել, և դրա արդյունքում Հայ Ազգային Կոնգրեսի գործողությունները շատ դեպքերում խաթարվում են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը: ”Երևի հասունացել […]

Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբի հայտարարությունը

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը կարևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է: Ճշգրիտ և անկողմնակալ եզրակացությունը նպաստում է երկրում պատշաճ ընտրական մթնոլորտի ձևավորմանը, օգնում է մեզ վերացնել առկա թերություննեը և, ինչպես նշվում է հենց զեկույցում, հաճախ չհիմնավորված թերհավատությունն ու ընկալումները: […]

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է “The HALO Trust” բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Նիք Սմարթին: Հանդիպմանը, որը կրում էր ճանաչողական բնույթ, Նիք Սմարթը ներկայացրել է 2012 թվականին կազմակերպության կողմից կատարած աշխատանքները և 2013 թվականի անելիքները: Կարեն Միրզոյանը երախտագիտություն է հայտնել “The HALO Trust”-ի ներկայացուցչին ԼՂՀ տարածքում […]

Հայրիկյանը Սեւ ծովում լողալով` եկավ “Հանրապետականի” բասեյնի մեջ խեղդվեց …

Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի` ՍԴ դիմելու որոշմանը, քիչ առաջ ինքնաբացարկի դիմած նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ասաց, որ Հայրիկյանն ավելի լավ կաներ ոչ թե դիմեր ՍԴ, այլ հաներ իր թեկնածությունը, քանի որ ինքը վստահ է, որ ընտրությունները կեղծ են լինելու եւ արդար ճանապարհով հաղթել չի լինելու:  “Ես չեմ պահանջում Հայրիկյանից ՍԴ դիմել, հիմա Հայրիկյանն ինչքանով է վստահ, որ ՍԴ–ն այդ որոշումը կընդունի: Այսօր Հայաստանի ապագան կախված է 5-6 մարդուց, եթե իրենք չեն հանում թեկնածությունը, […]

Արամ Հարությունյանը գնաց հաց ուտելու. մնացին յոթը /ֆոտո, վիդեո/լրացված/

“Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը քիչ առաջ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին ներկայացրեց իր ինքնաբացարկի մասին դիմումը: Նախքան ԿԸՀ բարձրանալը, նախագահի թեկնածուն զրուցեց լրագրողների հետ եւ ասաց, որ չի համարում, թե մեկօրյա հացադուլը ապարդյուն է անցել իր համար: “Անօգուտ էր մյուս թեկնածուների համար”,-ասաց Հարությունյանը: Ապա նա ընթերցեց ԿԸՀ ներկայացվելիք հայտարարությունը: Լրագրողների հետ զրուցելուց […]

ՍԴ-ն Հայրիկյանի համար կաշխատի. այսօր դիմում չեն ստացել

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու մասին դիմում չի ներկայացրել Սահմանադրական դատարան: Այս մասին րոպեներ առաջ  Henaran.am-ին փոխանցեց ՍԴ մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18:00-ին, եթե մինչ այդ համապատասխան դիմում ներկայացվի, այն կընդունվի:  Նշենք, որ ՍԴ մասին 75-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի թեկնածուի […]

Ոչ ոք չի հանդուրժում Ալիեւի բռությունները. Henaran.am –ի բացառիկ զրույցը ադրբեջանցի քաղաքագետի հետ

“Amnesty International” միջազգային կազմակերպությունը պահանջում է ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներ Թոֆիկ Յագուբլուին եւ Իլգար Մամեդովին, ովքեր ձերբակալվել են վերջերս Ադրբեջանում Իսմաիլի շրջանում եւ Բաքվում տեղի ունեցած ցույցերի արդյունքում: Քաղաքական գործիչների հետ շարունակում են ձերբակալված մնալ մի շարք լրագրողներ ու իրավապաշտպաններ: “Այսօր Ադրբեջանում հետապնդում են անգամ հասարակ քաղացիներին, իրավիճակը դարձել է անտանելի,  ոչ ոք չի […]

ՀԱԿ-ը ՀԱԿ-ին վնաս չէ, իսկ ՀՀՇ-ի ՞ն

‘’Մենք հարգում ենք ցանկացած որոշում, մենք առաջարկելու ենք միավորվել, բայց եթե գտնվեն կուսակցություններ, որոնք չեն ցանկանա, իրենք էլ կորոշեն: Մենք հինգ տարվա նույն ճանապարհով ենք անցել եւ խնդիր չկա’’,-ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Henaran.am-ի խնրանքով այսպես մեկնաբանեց ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանի այսօրվա հայտարարությունը, թե ՍԴՀԿ-ն, ամենայն հավանականությամբ ՀԱԿ կուսակցության մեջ չի մտնի: Նշենք, որ նախօրեին […]

Է՛, Րաֆֆի՛, Րաֆֆի՛

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը մեկնաբանել է ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` այսօր ասուլիսում արած հայտարարությունները: ”Անգամ կեղծված ընտրությունների դեպքում, եթե դուք չտեսնեք ընտրությունների երկրորդ փուլ, կարող ենք ասել, որ մենք գնում ենք դեպի կործանում”,- այսօր ասուլիսում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավատացնելով, որ ժողովուրդն արդեն հաղթել է, և իրենք արդեն հաղթական վիճակի մեջ են: Է՛, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի