25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրքերը թեժ են. առաջին հորիզոնականը` Սեդրակ Քոչարյանի՞ն

Henaran.am-ի տեղեկություններով, այսօր՝ մարտի 5-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում կրքերը բորբոքվել են եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առաջարկել է հետաձգել նիստը: Բանն այն է, որ առաջարկություն է եղել Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը տալ ՀՀ էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին: Սա հակասություն է առաջացրել ԲՀԿ շարքերում, ինչի համար էլ նիստը կիսատ […]

Արամ Զավենիչը չի կանգնի Րաֆֆու հարթակում /վիդեո/

“Հանրապետություն” կուսակցության անդամները իրենց ցանկությամբ մասնակցել են “Ժառանգության” հանրահավաքին, որը բարոյական է եւ ճիշտ է:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյնաը: “Ես կյանքում առաջին անգամ անլուրջ բան արեցի` չհավատացի հայ ժողովրդին: Բայց ես հպարտ եմ, որ սխալվեցի: Րաֆֆի Հովհաննիսյանը հավատաց, ժողովուրդն էլ իրեն հավատաց: Կարծում եմ` ինքը փորձառու քաղաքական գործիչ է, […]

Բարեւը քիչ է. պիտի որպիսություն հարցնել /վիդեո/

Այսօր ”Ազատության” հրապարակում ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին էր մասնակցում էր նախագահի նախկին թեկնածու, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը: Վերջինս Henaran.am-ին պատմեց, որ ինքը Հովհաննիսյանի աջակիցը չէ, իրեն հրավիրել են: Եկել է, որ տեսնի, թե ինչ է կատարվում: ”Ինձ խնդրել են գալ և այստեղ լինել, ես էլ ուզում էի ծանոթանալ այստեղ […]

Րաֆֆու հեռանալուց հետո քեֆ-ուրախություն /ֆոտո, վիդեո/

Այսօր ”Ազատության” հրապարակում կայացավ ”Ժառանգության” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, որն ի դեպ, սակավամարդ էր: Հանրահավաքից հետո, երբ հեռացավ Րաֆֆի Հովհաննիսյանը, տատիկները սկսեցին պարել: Դիտեք` տեսանյութը 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը շնորհավորել է ՀՀ նախագահին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` վերընտրվելու կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. “Հարգելի նախագահ Սարգսյան Շնորհավորում եմ Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրման կապակցությամբ: Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Միջազգային դիտորդները ընդհանուր առմամբ  ընտրությունները գնահատում են որպես լավ կազմակերպված եւ հիմնարար ազատություններին […]

Առողջապահության նախարարն այցելեց Պարույր Հայրիկյանին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելեց “Գրացիա” միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին, հետաքրքրվեց նրա առողջական վիճակով։ Մասնագետները նախարարին ներկայացրեցին Պարույր Հայրիկյանի բուժման ընթացքը։ Բժիշկների հավաստմամբ վերջին մի քանի օրում ԱԻՄ առաջնորդի առողջական վիճակի դրական տեղաշարժ է արձանագրվում. ցավերը խիստ նվազել են, ձեռքի շարժողականության ֆունկցիան վերականգնվում է, ինչի արդյունքում […]

Հանդարտ` դեպի մեր երազած Հայաստանը. Արմեն Ռուստամյան /ֆոտո, վիդեո/

 “Ժառանգություն” կուսակցության մարտի 5-ի հանրահավաքում ելույթ է ունեցել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ներկայացնում եք նրա ելույթը:  “Սիրելի’ հայրենակիցներ  Այսօր հրատապ անհրաժեշտություն է առաջացել` գնահատելու, թե որոնք են ներկա փուլում շարժման դիմագրաված գլխավոր մարտահրավերները:  – Պետք է արձանագրել, որ իշխանությունները չեն պատրաստվում բավարարել հետընտրական իրավիճակի լիցքաթափմանն ուղղված` Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները:  – Մի անգամ եւս […]

Հարթակը կտա Արմենուհուն

Ազատության հրապարակում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:  Հավաքվածներին Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց այսպես.”Մայիսի 5–ին ժողովուրդն իշխանությունը վերցնելու է Երևանում։ Սա դառնալու է մեր մայրաքաղաքը”: Նա նշեց` մինչ այդ  կա մարտի 10, ապրիլի 9: Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ինքը դեմ է ‘’առաջին տիկին” կամ “առաջին տղամարդ’’  արտահայտություններին: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ  մարտի 8-ին ժողովրդին կողջունի իր տիկինը` Արմենուհի […]

ԼՂՀ ԱԳ նախարարի հարցազրույցը “Эхо Москвы”-ին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել “Эхо Москвы” ռադիոկայանին, որը հեռարձակվել է ս.թ. մարտի 4-ին: Նա պատասխանել է լրագրող Եվգենի Բունտմանի մի շարք  հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին եւ արտաքին քաղաքականության հարցերում  ԼՂՀ դիրքորոշմանը: “Ցավոք, բանակցային գործընթացում մենք չենք […]

ՀՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը՝ Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ

Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է. “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ողջունում են Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծումը: Նախադեպը չունեցող լիտվացի խորհրդարանականների պատմական այս քայլը մարդասիրության, բարեկամության, ժողովրդավարության եւ ազատության վեհ արժեքներին Լիտվայի ժողովրդի անվեհեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի