22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Րաֆֆին այլեւս չի կարող խոսել հաղթանակից. Անդրեասը հիասթափված է

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ  Անդրեաս Ղուկասյանին երեկ ոստիկանություն բերման են ենթարկել` հասարակական կարգը խանգարելու, ոստիկանների հրահանգներին չենթարկվելու համար: “Նորմալ էր, բռնություն չգործադրեցին”,-ասաց նա: Ինչ վերաբերում է “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, ապա Ղուկասյանը սատարել է նրան` “որքան կարողացել է”:

“Երեկ հայտարարեց, որ պիտի գնա Մոսկվա, հանդիպելու Պուտինի հետ:Ես չեմ կիսում նրա հետ այս գաղափարը: Կարծում եմ, որ չի կարելի երկրում ընթացող անօրինականությունները քննարկել օտար պետության ղեկավարի հետ”,-ասաց Ղուկասյանը: Երեկ` Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությունները, ըստ Ղուկասյանի, քաղաքական արժեք չունեն:

Նախկին թեկնածուի խոսքով, եթե մինչեւ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ տար, քաղաքական պայքարը արդյունք կունենար: Henaran.am-ի հարցին` ինչպես է գնահատում Հովհաննիսյանի այն տեսակետը, որ թույլ չի տալու իր եւ ժողովրդի հաղթանակը ուրիշները տանեն` Ղուկասյանը ասաց. “Հովհաննիսյանին քվեարկել է կես միլիոնից մի քիչ ավել մարդ: Հաղթանակը իրենը կլիներ, եթե ինքը վերջ տար շինծու ընտրություններին, սակայն դա տեղի չունեցավ”: 

Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է պայքարը: Նա մտադիր է համախմբել քաղաքացիական եւ քաղաքական բոլոր ուժերին եւ անցումային այս շրջանում ելք գտնել` իրավիճակը փոխելու համար: “Այ այստեղ, նոր էտապի պայքարում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը միանա, ես նրա նախապատվությունը չեմ տեսնում:

Այսինքն` այլեւս ինքը չի կարող խոսել հաղթանակից: Սա նոր էտապ է լինելու”,-ասաց Ղուկասյանը: Առաջիկայում Անդրես Ղուկասյանը նախաձեռնության մասին մանրամասն առաջարկ կներակացնի հանրությանն ու  բոլոր ուժերին: Իսկ ապրիլի 12-ին մասնակցելո՞ւ է “Ժառանգության” հանրահավաքին`Ղուկասյանը կարճ կապեց` “կմտածեմ դեռ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ