16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Րաֆֆին ճանապարհ ընկավ դեպի Բաղրամյան 26. հանդիպեցին Հայաստանի ոստիկանապետն ու Րաֆֆին /վիդեո/

”Ազատեք մեր տղաներին և աղջիկներին, մարդ եք, հայ եք, հայաստանցի, վերցրեք ինձ, Սերժ Սարգսյան, կեղտոտ դատախազ Աղվան Հովսեփյան, ազգային հերոս Սեյրան Օհանյան, վերցրեք ինձ Վլադիմիր Գասպարյան, հիմա վերցրեք”,-այսօր ”Ազատության” հրապարակում քիչ առաջ մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր հրապարակում երդում տվեց ժողովրդի առջև: Նա հերթական անգամ պահանջեց Ամենայն հայոց կաթողիկոսի և […]

Սերժ Սարգսյանին սիրում են շախմատային աշխարհում /վիդեո/

 Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի երդմանկալությանը հրավիրվել էր նաեւ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան  Իլյումժինովը  “Այսօրվա հանդիսավոր արարողությունը կարեւոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ՖԻԴԵ-ի համար, քանի որ Սերժ Սարգսյանը մեր գործընկերն է”,-ասաց նա լրագորղների հետ ճեպազրույցում: ՖԻԴԵ-ի նախագաի խոսքով, Հայաստանի նախագահը, որն նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է` մեծ ջանքեր է ներդրել […]

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող ճգնաժամի կապակցությամբ

Ապրիլի 9-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սիրիայի նախագահի հատուկ բանագնաց դեսպան Ադնան Մահմուդին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ադնան Մահմուդը ներկայացրեց Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, զինվածբախումների դադարեցմանն ուղղված ջանքերը: Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող ճգնաժամի եւ վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդթվում սիրիահայությունը:  Նա […]

Երեւանում բացվում է Շրի Լանկայի պատվո հյուպատոսությունը

Երեւանում բացվել է Շրի Լանկայի Պատվո Հյուպատոսությունը Հայաստանում:  Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 10-ին: Խորհրդանշական ժապավենը կկտրեն ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ Աշոտ Ոսկանյանը, ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Շրի Լանկայի դեսպան Ուդայանգա Վեերատունգան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, եւ ՀՀ-ում Շրի Լանկայի պատվո հյուպատոս Սարգիս Թարվերդյանը: Հյուպատոսությունը աջակցություն […]

Փաշինյան ջան, ուղղորդի մեզ…

 Այս պահին ”Ազատության” հրապարակում է գտնվում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Առանց առաջնորդ մնացած բազմությունը հավաքվել է պատգամավորի շուրջ ու խնդրում է իրեն պարզբանել, թե ինչ է կատարվում: Հավաքվածները նաև Փաշինյանից ուղղություն են հարցնում: ”Ուղղորդի մեզ, պարոն Փաշինյան ջան, ուր գնանք, ինչ անենք, հավաքվենք, ոնց գնանք”,-հարցնում են նրան: ”Ես էլ ձեզ նման ժողովրդից եմ և եկել […]

Րաֆֆին ոստիկանությունում է

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատագամավոր Զարուհի Փոստանջյանը Henaran.am-ին հայտնեց, որ այս պահին կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել է ոստիկանություն` պարզելու համար ակտիվիստների ձերբակալման պատճառը: Պատգամավորը նշեց, որ ժամը 18-ին մեկնարկող հանարահավաքի ժամանակ իրենք կտեղացնեն իրավիճակի մասին: Նշենք, որ այսօր ”Ազատության” հրապարակում երդվելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց քայլել քաղաքում: Նա քայլեց Հյուսիսային Պողոտայում, Ամիրյան […]

Եթե նախագահը իմանա … /վիդեո/

Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակչուհի ազգությամբ եզդի Հնար Ղալոյանը Մարզահամերգային համալիրի մուտքի մոտ էր որոշել սպասել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչը ասում է, որ իր տունը կորցրել է գյուղապետի պատճառով. “ Եթե նախագահը իմանա էս հարցը կլուծի”,-հայտարարեց Հնար Ղալոյանը: Հնար Ղալոյանը նշում է,որ եզդիները առանց Հայաստանի չեն կարող.” Կմնամ էնքան մինչև Սերժ Սարգսյանին տեսնեմ”,-համալիրի […]

Բաղդասարովը սլաքն ուղղեց կառավարությանը /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցող “Արմավիա”-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը խուսափեց լրագրողների հարցերին պատասխանելուց:  “Մի քիչ համբերեք, այդ ամենի մասին կխոսեմ միայն երդմնակալությունից հետո”,-ասաց Բաղդասարովը: Այնուամենայնիվ, թե ինչու սնանկացավ “Արամվիան” եւ ինչ է սպասում ընկերությանը,  Բաղդասարովը խորհուրդ տվեց դիմել կառավարությանը:

Համանախագահներն ամփոփել են այցերը տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, ժակ Ֆորը, Իեն Քելլին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, մարտի 18-22-ը եւ  ապրիլի 1-6-ը այցելեցին տարածաշրջան եւ շարունակեցին աշխատել կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խնդրում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: Ապրիլի 9-ին համանախագահները Վիեննայում հանդիպել են ԵԱՀԿ դեսպաններին:  Մարտի 21-ին երեւանում նրանք հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար […]

Բնությունը չի զայրացել /վիդեո/

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի  երդման արարողությունից հետո բնությունը անակնկալ մատուցեց բոլորին: Ուժեղ քամի եւ անձրեւ սկսեց: Լրագրողները կատակեցին, որ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի  հորդորն է բնությանը: Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը սակայն չկիսեց լրագրողների այս տեսակետը: “Այսօր ամսվա ամենալավ օրն է: Փառք Աստծո, որ անձրեւ է գալիս, բուսականության ու ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի