26 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Երեւանում բացվում է Շրի Լանկայի պատվո հյուպատոսությունը

Երեւանում բացվել է Շրի Լանկայի Պատվո Հյուպատոսությունը Հայաստանում: 

Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 10-ին: Խորհրդանշական ժապավենը կկտրեն ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ Աշոտ Ոսկանյանը, ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Շրի Լանկայի դեսպան Ուդայանգա Վեերատունգան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, եւ ՀՀ-ում Շրի Լանկայի պատվո հյուպատոս Սարգիս Թարվերդյանը: Հյուպատոսությունը աջակցություն կցուցաբերի Հայաստանում ապրող կամ ժամանող շրիլանկցիներին, ինչպես նաեւ կնպաստի երկու երկրների տնտեսական եւ մշակութային կապերի խորացմանը:

Երկուստեք զբոսաշրջության եւ տնտեսական կապերի զարգացման նպատակով, հյուպատոսության բացման միջոցառումների շրջանակներում Ռուսաստանում Շրի Լանկայի դեսպանության, Հայաստանում Շրի Լանկայի Պատվո Հյուպատոսության եւ Շրի Լանկայի Զբոսաշրջության Գրասենյակի կողմից կազմակերպվում է նաեւ սեմինար/շնորհանդես “Շրի Լանկա – Հրաշք Կղզի” խորագրով: Սեմինարի շրջանակներում տեղի կունենա Շրի Լանկայի պատմա-մշակութային ժառանգությանը նվիրված ֆոտո ցուցահանդես: Սեմինար/շնորհանդեսին մասնակցած ընկերութունները հնարավորություն կստանան օգտվել Շրի Լանկա արտագնա զբոսաշրջության հետ կապված տեղեկատվական նյութերից եւ կստանան Շրի Լանկայի դեսպանության, Հայաստանում Շրի Լանկայի Պատվո Հյուպատոսության եւ Շրի Լանկայի Զբոսաշրջության Գրասենյակի աջակցությունը:

Սեմինար/շնորհանդեսը տեղի կունենա ս.թ. ապրիլի 10-ին ժամը 15:00-ին “Congress” հյուրանոցում: Սեմինար/շնորհանդեսին կհաջորդի ցեյլոնյան թեյի հյուրասիրություն, իսկ երեկոյան տեղի կունենա պաշտոնական ընդունելություն` Պատվո Հյուպատոսության բացման կապակցությամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ