19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ոստիկանապետն ու Րաֆֆին բանակցում են

 Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան պողոտայից համաձայնեց այլ ճանապարհով իր երթը շարունակել: Նրա գլխավորությամբ՝ երթը շաորունակվեց մինչև Ծիծեռնակաբերդ, որտեղ Հովհաննիսյանին ուղերկցում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրանք ծաղիկներ  են դրել անմար կրակի մոտ ու մոմավառություն է կատարել։

Ապա Հովհաննիսյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ հանրահավաքի մասնակիցները մի մասն է գտնվում: Նա սպասում է, որ ոստիկանները կբացեն ճանապարհը և իրենք կքայլեն պողոտայով: Ինչպես տեղից հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, Հովհաննիսյանը բանակցում է ոստիկանապետի հետ: Այստեղ ներկա մոտ 800 հոգուն Հովհաննիսյանը կոչ արեց իրենց հետ լինել: ՛՛Մինչև ուրբաթ մեծ հավաքը մեզ հետ ե՞ք, ով մեզ հետ է, պիտի լռեն, իսկ ովքեր չեն ուզում գործ անել, թող աջ ու ձախ խոսեն՛՛,-ասաց նա: Հաջորդ հավաքը կլինի ապրիլի 12-ին:

Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը դատապարտեց Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ գործադրված բռնությունը՝ ասելով, որ Մարտիրոսյանը Երևանի ապագա քաղաքապետն է և նա, ով այդ բռնությունը կատարել է, պետք է պատասխան տա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ