15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“”Հանրապետականը” քաղաքը վերազավթելու ճանապարհին չի խորշի բռնություններից”. ՀԱԿԿ

ՀԱԿԿ մամլո խոսնակ՝ ավագնու թեկնածու Արման Մուսինյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Երեւանի ավագանու քարոզարշավի ընթացքի մասին. “Քարոզարշավը կեսը հատել է : Ակնհայտ է այն, որ “հանրապետական” ռեժիմը իր հիմնական թիրախը դարձրել է ՀԱԿ-ը”,-հայտարարեց Արման Մուսինյանը` որպես օրինակ մատնանշելով Աջափնյակ համայնքում տեղի ունեցած բախումը ՀԱԿ երիտասարների և թաղային հեղինակությունների միջև: ՀԱԿԿ խոսնակը խոսեց նաև ՀՀԿ-ի […]

Թովմասյանը` լրագրողի նկատմամբ բռնության մասին/վիդեո/

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը տեղյակ չէ Ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ կատարված բռնության գործի մանրամասներից, սակայն նա քննադատում է լրագրողի աշխատանքը խոչընդտող յուրաքանչյոր քայլ, յուրաքանչյուր բռնություն: Այս մասին նախարարի պաշտոնակատարը խոսեց այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում: Նա նշեց, որ այս ոլորտում մի շարք խնդիրներ կան, և ոչ ոք չի թացքնում դրանց առկայությունը: Ինքը […]

Ինչո՞ւ Վանոն. Սիրադեղյանի պատասխանը` գնդապետին /վիդեո/

“Հակակոռուպցիոն” ՀԿ-ի խորհրդի նախագահ, “Հայրենիք ու պատիվ” կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը` ենթատեքստ տեսավ   Henaran.am-ի այն հարցի մեջ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք կոռուպցիոն երեւույթներ եւ կաշառակեր չինովնիկներ չկայի՞ն: “Անցյալ տարի նոյեմբեր ամսին դուրս ենք եկել ՀԱԿ-ից եւ եթե որեւէ մեկը փորձի ձեզ համոզի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ իդեալական վիճակ էր, չհավատաք: Կոռուպցիայի հիմքը դրվել է […]

Թովմասյանը չգիտի ոստիկանապետի ասած` գողական գնալը /վիդեո/

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը վատ է գնահատում ցանկացած հանցագործություն: ”Ցանկացած սպանության դեպքի պարագայում սարսուռ է անցնում իմ մարմնով, երբ հայը հային սպանում է: Մենք պիտի հասնենք նրան, որ այդպիսի դեպքերը նվազեցնենք: Կյանքից ավելի բարձր բան չկա”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը` մեկնաբանելով Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքը: Հիշեցնենք, ապրիլի 23-ին Գյումրիում կրակոցներ էին […]

ԵԽԽՎ-ն կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածվել` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Հայտարարության սկզբում նշված է, որ սույն գրավոր հռչակագիրը պարտավորեցնում է միայն այն ստորագրողներին: Հայտարարության մեջ նշվում է հետեւյալը. “Ցեղասպանությունների ճանաչումը մի ակտ է, որը նպաստում է մարդու արժանապատվությանը եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում փաստագրված է, ճանաչված եւ հաստատված ԶԼՄ-ների եւ ականատեսների վկայությունների հիման […]

Պետք չի նսեմացնել դիմացինին /վիդեո/

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի խոսքով, ոչ մեկը չի գալու եւ միանգամից ոչինչ չի փոխելու: “Ո՞վ է այն փրկարարը, որ մտնելու է, եւ Երեւանը միանգամից փոխելու է: Ի՞նչ է, մենք մեր տան փոշիները լրիվ մաքրե՞լ ենք”,- անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին` ասաց Ամիրխանյանը: “Մենք վստահում ենք այն ամենին, ինչ կատարվում է: Գուցե դժվարություններ կան, բայց […]

Սիրուն չի, մամուլ ջան, սիրուն չի … Ծառուկյանն իսկապես պետք է /վիդեո/

“Սիրուն չի մամուլ ջան, սիրուն չի”’-ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը ավելորդ է համարում մեկնաբանել մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանին հարկավոր են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական միջոցները, ինչով էլ պայմանավորվում է ՀԱԿԿ առաջնորդի Ծառուկյանին ուղղված շոյիչ “ռեւերանսները”: Այդ մասին, ի դեպ, հրապարակային հայտարարում են նաեւ ՀԱԿ-ից հեռացած ուժերի […]

Օբաման կրկին չարտասանեց “ցեղասպանություն” բառը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի եւս խուսափեց արտաբերել “ցեղասպանություն” բառը` այն փոխարինելով “Մեծ Եղեռն” արտահայտությամբ: Ամենամյա ապրիլքսանչորսյան իր ելույթում, որը տարածել է նախագահի մամլո ծառայությունը, Օբաման մասնավորապես նշում է.  “Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի զոհերին: 98 տարի առաջ 1.5 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրությունում: Մենք այսօր մի պահ դադար ենք տալիս` խորհելու կյանքի մասին եւ կիսելու անասելի […]

Րաֆֆին պետք է հեռանա քաղաքականությունից. 168 ժամ

“Ազատություն”  կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը պատասխանել է թերթի հարցերին: – Պարոն Բագրատյան, այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 9-ին, ընդհանրապես հետընտրական զարգացումների այդպիսի հանգուցալուծումը, Ձեզ համար սպասելի՞էր: – Այո, կարող եմ ասել, որ սպասում էի, որ այդպիսի բան կլինի: Այն, ինչ տեղի ունեցավ, դա հնարավոր ելքերից մեկն էր: Ինձ ուրախացնում է, որ մարդկային զոհեր […]

Այսօր բոլորս հայ ենք. ամերիկացի կոնգրեսականը հայերենով է ելույթ ունեցել /վիդեո/

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով բազմիցս հանդես է եկել հայերին աջակցող բանաձեւերով եւ հայտարարություններով, այսօր Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ելույթ է ունեցել հայերոնով:  “Այսօր բոլորս հայ ենք”,-հայտարարել է Շիֆը` ընդգծելով, որ խոսում է այն լեզվով, որով խոսել են նաեւ Օսմանյան կայսրությունում սպանվածները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի