“”Հանրապետականը” քաղաքը վերազավթելու ճանապարհին չի խորշի բռնություններից”. ՀԱԿԿ

ՀԱԿԿ մամլո խոսնակ՝ ավագնու թեկնածու Արման Մուսինյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Երեւանի ավագանու քարոզարշավի ընթացքի մասին.
“Քարոզարշավը կեսը հատել է : Ակնհայտ է այն, որ “հանրապետական” ռեժիմը իր հիմնական թիրախը դարձրել է ՀԱԿ-ը”,-հայտարարեց Արման Մուսինյանը` որպես օրինակ մատնանշելով Աջափնյակ համայնքում տեղի ունեցած բախումը ՀԱԿ երիտասարների և թաղային հեղինակությունների միջև: ՀԱԿԿ խոսնակը խոսեց նաև ՀՀԿ-ի քարոզարշավի ընթացքում “Ի լուր” լրատվական կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի բռնության ենթարկվելու փաստից:
“Հարձակվել էին մեր համակիրների վրա: Ոստիկանությունը ինչպես միշտ արձագանքել է բավականին ուշացումով և արդեն իսկ ցուցաբերված մոտեցումից չեմ ակնկալում որ մեղավորները կպատժվեն: Սա ապացույցն է այն բանի, որ հանրապետականը հասկանում է, որ արդար ընտրությունների արդյունքում իրենք պարտվելու են և սկսել են կեղծիքների գործընթացը”:
Արման Մուսինյանը համոզված է, որ “”Հանրապետականը” քաղաքը վերազավթելու ճանապարհին չի խորշի բռնություններից”:
Արման Մուսինյանը նշեց, որ իրենց դռնեդուռ սկզբունքով ունեցած հանդիպումների ընթացքում նկատվել է .”Հանրապետականի նկատմամբ կա ըստ էության տոտալ ատելություն և հանրությունը պատրաստ է իր ձայնը տալ ընդիմադիր ուժի”:
ՀԱԿ խոսնակը անդրադարձավ նաև Տարոն Մարգարյանի հայտագրված ունեցվածքին:
Մուսինյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են դիմել պատկան մարմիններին հետաքննություն անցկացնելու և Տարոն Մարգարյանի ունեցվածքի ծագումնաբանությունը պարզելու համար:
ՀԱԿ ավագանու թեկնածուն նշեց, որ իրենք պայքարելու են արդարության հասնելու համար: