18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ Վանոն. Սիրադեղյանի պատասխանը` գնդապետին /վիդեո/

“Հակակոռուպցիոն” ՀԿ-ի խորհրդի նախագահ, “Հայրենիք ու պատիվ” կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը` ենթատեքստ տեսավ   Henaran.am-ի այն հարցի մեջ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք կոռուպցիոն երեւույթներ եւ կաշառակեր չինովնիկներ չկայի՞ն:

“Անցյալ տարի նոյեմբեր ամսին դուրս ենք եկել ՀԱԿ-ից եւ եթե որեւէ մեկը փորձի ձեզ համոզի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ իդեալական վիճակ էր, չհավատաք: Կոռուպցիայի հիմքը դրվել է հենց նրա օրոք”,-ասաց Մարգարյանը: Մեր հարցին` կնշի՞ անուն, ասաց` Վանո Սիրադեղյան:

“Առաջին դղյակը Երեւանում Վանոն սարքեց: Ինչո՞ւ նա կարողացավ դղյակ ունենալ, իսկ ես ոչ”,-ասաց Մարգարյանը` ավելացնելով, որ ինքը ժամանակին այդ հարցը տվել է Վանո Սիրադեղյանին:

Թե ինչ է պատասխանել Վանո Սիրադեղյանը գնդապետին` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ