15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ ակնկալել

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինի առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերից մեկը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն է լինելու: ”Տվյալ հանդիպումը կարող է հանդես գալ որպես հիմք, որի շրջանակներում, եթե ռուսաստանյան կողմը այս փաստաթղթի կամ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հարցեր ունենա, ապա նրան կարող է ներկայացվել տեղեկություն […]

Տրոլյեբուսի պարկում գիշերող ազատամարտիկին վտարում են /վիդեո, ֆոտո/

“Երևանի էլեկտրատրանսպորտ” պետական ՓԲԸ-ի վարչական շենքում բնակություն հաստատած ազատամարտիկ Վարդգես Սմբատյանին պատրաստվում են վտարել զբաղեցրած տարածքից, որը արդեն երկար տարիներ ապաստան է դարձել նրա 5 անձից բաղկացած ընտանիքի համար: Henaran.am-ի հետ զրույցում ազատամարտիկը նշեց, որ հացադուլ հայտարարելուց բացի այլընտրանք չունի, նա  ոչ մի գնով չի պատրաստվում լքել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից ժամանակավորապես իրեն տրամադրված 22 […]

Հիմա էլ Ստյոպա Սաֆարյանն է իմ հասցեին զառանցել. Վարդանյանը պատասխանում է

“Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է տարածված լուրերն այն մասին, որ Կոմիտաս 5 հասցեի շինարարության սեփականատերեր են հանդիսանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը և նույն կուսակցության անդամ Արայիկ Հայրապետյանը: ”Միթե մանկատան շրջանավարտ-երեխաների յուրացված բնակարանների փողերը արդեն բավարար են բազմաբնակարան շենք կառուցելու համար… Բաշարող մարդն ուրիշ է լինում էլի, հո՞ զոռով չի… Շատ […]

ԱՄՆ-ի ”շահը” և ԼՂՀ-ի խնդիրը. լարված տարածաշրջան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հնարավոր համարում է, որ եթե ԱՄՆ-ը Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնի, սա դառնա համաշխարհային երրորդ պատերազմի սկիզբը: Այս մասին Սաֆրաստյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ”Դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի վրա, որովհետև Սիրիան է բազմիցս հայտարարել, և Իրանը, և Ռուսաստանը նախազգուշացրել և շատ վերլուծաբաններ են գտնում, […]

Հովիկ Աբրահամյանը` սահմանադրական բարեփոխումների մասին /վիդեո/

Արմավիրի մարզպետարանում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներին:  ”Սահմանադրությունում փոփոխություններ անելու հարցը քննարկման փուլում է և բարեփոխումներ կատարելու հարցի քննարկման համար հանձնաժողով կստեղծվի”,-”Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ` ասել է ԱԺ նախագահը:  Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են […]

Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ /վիդեո/

Քաղաքացիական ակտիվիստ Միհրան Ավագյանը այսօր Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստ է  իր ներկայությամբ սատարել քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին, որի դեմ ակտիվիստի խոսքերով  ապօրինաբար քրեական գործ է հարուցվել: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում Կիվիրյանը ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից՝ ոստիկանական մեքենայի մեջ, որի արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել ուղեղի ցնցում ախտորոշմամբ,  ապա բերման ենթարկել, […]

Ոստիկանությունը կրկին անգամ ցույց տվեց իր իրական դեմքը. Լևոն Զուրաբյան /վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազության մոտ,  այսօր,  հավաքված ՀԱԿ գործիչները և համակիրները հերթական անգամ պահանջեցին ազատ արձակել 2011 թվականին օգոստոսի 9-ին Կարապի լճի հարևանությամբ ոստիկանության հետ վիճաբանության արդյունքում ձերբակալված՝ այնուհետև 6 տարի անազատության դատապարտված Տիգրան Առաքելյանին: Ինչպես նաև կրկին անգամ պահանջեցին վերանայել Տիգրան Առաքելյանի հետ նույն գործով մեղադրված՝ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի  գործերը:  ՀԱԿ […]

Շարմազանոը հանդիպեց Արցախ եկած ռուս լրագրողներին եւ գործիչներին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունեց Արցախ այցելած ռուսաստանցի լրագրողներ եւ հասարակական գործիչներ Աննա Չապմանին, Եկատերինա Պանինային, Սերգեյ Կարնաուխովին, Իրինա Պոլմաչեւային, Պավել Սիգալին եւ “Ռուս-հայկական համագործակցություն” կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց ռուս հասարակական գործիչների նախաձեռնությունը՝ անձամբ լինելու Լեռնային Ղարաբաղում, իմանալու ճշմարտությունը Արցախի ու արցախցու մասին: Կարեւորելով Հայաստանի ու Ռուսաստանի՝ տարբեր ոլորտներ […]

Մեկ օր Ծաղկաձորում. “no comment” /ֆոտո/

Օգոստոսի 25-ին Ծաղկաձորում “Լավագույն մարզական ընտանիք-2013” ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի հանդիսավոր փակումն էր՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:   Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրում էին  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, բոլոր մարզպետները, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:  Ի դեպ, մրցույթից հետո Սերժ Սարգսյանը պաշտոնյաների հետ մինի-խորհրդակցություն է անցկացրել […]

Ադիբեկյանը ուսման վարձավճարների թանկացումը բնական է համարում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսօր, սոցիալոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեց ներքաղաքական զարգացումների և ԼՂՀ հիմնահարցի կարգավորումների մասին: Ահարոն Ադիբեկյանի ուշադրությունը առաջին հերթին գրավել է Երևանի քաղաքային տրանսպորտի սակագնի փոփոխության հետ կապված շարժումները. “Հարկավոր է պարզել, որ գծերը կարող են ինքնաֆինանսավորվել, որ գծերը պետք է անցնեն ինքնաֆինանսավորման, քանի որ Երևանի նման մեծ քաղաքում մեկ վճարով քաղաքային տրանսպորտը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի