08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Եվրոպական երկխոսությունը չի կարող լինել հայ-ռուսական հարաբերությունների հաշվին. Շարմազանով /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը չի կարող ասել, թե հանրապետական 150-հազարանոց բանակից քանի հոգի են կողմ կամ դեմ եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն: Սակայն ՀՀԿ գործադիր մարմնի բոլոր անդամները համաձայն են եղել: Այս մասին Շարմազանովն ասաց ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:

“Մենք չենք ասել, որ Եվրոպայի հետ երկխոսության խորացումը պետք է լինի ի հաշիվ հայ-ռուսական  հարաբերությունների: Սրանք գործընթացներ են, որոնք բխում են մեր պետության շահերից: Երբ մեր եվրոպացի գործընկերների հետ սկսել ենք բանակցությունները, որեւէ երկընտրանքի խնդրանք, պահանջ չի եղել”,- ասաց նա:

Հայաստանը պատրաստ է  Եվրամիության գործընկերների հետ շարունակել երկխոսությունը, որպեսզի Հայաստանում  բարեփոխումներ իրականացվեն:

Անձամբ Էդուարդ Շարմազանովը դեմ է  վերջակետերով խոսելուն եւ ավելացրեց, որ  Հայաստանի եւ  Եվրամիության շահերից է բխում քաղաքական երկխոսության շարունակությունը: Ձեւաչափը դեռ պարզի չի:

“Հայաստանի Մաքսային միությանն անդամակցումը բխում է մեր շահերից՝ եւս փաստ է: Իսկ այն հայտարարությունների շարանը, թե մենք անդամակցում ենք Մաքսային միությանը, որովհետեւ մեզ ճնշում են, անհիմն են”,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Այլ մանրամասները տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ